Ի՞նչ ունեցվածք է կուտակել կառավարական առանձնատնից «վարձով տուն տեղափոխված» Աննա Հակոբյանը
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Yerevan Today-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր՝ փետրվարի 27-ին հայտարարեց, թե իրենց ամուսնությունը ավարտվել է, ինքը լքում է կառավարական առանձնատունը, տուն չունի, վարկով տուն են գնել նորակառույցում, որը դեռ չի կառուցվել-ավարտվել, այնպես որ գնում է վարձով ապրի, դղյակներ չունի, ավտոմեքենա չունի, հաշվեհամարին տան վաճառքից մնացած գումար կա, որի թիվը, իբր, չի հիշում, իր քարտին կա 5 միլիոն դրամ, որով պետք է ապրի։
Իսկ ի՞նչ ունի Աննա Հակոբյանը, ըստ հայտարարագրի։ Աննա Հակոբյանը վերջին անգամ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրել է 9 ամիս առաջ՝ 2025 թվականի մայիսի 27-ին։
Եվ այսպես, «ավտոմեքենա չունեցող» Աննա Հակոբյանը հայտարարագրել է 3 տրանսպորտային միջոց՝
- 2008 թվականի արտադրության «Նիսսան»
- 2006 թվականի արտադրության «Ռենաուլտ»
- 2004 թվականի արտադրության «ՎԱԶ»
Հայտարարագրել է վերոհիշյալ բնակարանը՝ նորակառույց շենքում, նաև՝
- Միանձնյա սեփականությամբ բնակարան է ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որը 2024թ․ վաճառել է 45 մլն 500 հազար դրամով
- Բաժնային սեփականությամբ բնակարան Երևանում, որը ժառանգություն է ստացել 2006թ։
Ինչ վերաբերում է գումարին, Աննա Հակոբյանը հայտարարագրել է
- 49 մլն 350 հազար դրամի փոխառություններ «Իջևանատուն» ՓԲԸ-ից։
- 13 մլն 259 հազար 798 դրամ աշխատավարձ՝ «Իմ քայլը» հիմնադրամից
- 2 մլն 500 հազար դրամ՝ աշխատավարձ՝ «ԴԱՐԵՍԿԻԶԲ» ՍՊԸ-ից («Հայկական ժամանակ»)։
- 40 հազար դոլար ավանդ՝ բանկում
- 10 միլիոն դրամ ավանդ՝ բանկում
- 3 մլն 622 հազար 308 դրամ դրամական միջոցներ
- 8500 դոլար՝ կանխիկ դրամական միջոցներ
- 650 հազար դրամ՝ կանխիկ դրամական միջոցներ։
Աննա Հակոբյանի տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է 105 մլն 876 հազար 371 դրամ»։
Հետևեք մեզ՝ այստեղ



