Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Իրանից
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը վերջերս բախվել է արտաքին անվտանգության սպառնալիքների զգալի աճի, ինչը շատ երկրների դրդել է տարհանման նախազգուշացումներ տարածել իրենց քաղաքացիների համար: Հաշվի առնելով Իրանում ստեղծված անվտանգության իրավիճակը՝ արտաքին գործերի նախարարությունը եւ Իրանում Չինաստանի դեսպանատունն ու հյուպատոսությունները խորհուրդ են տալիս Չինաստանի քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց, իսկ Իրանում արդեն գտնվողներին՝ ուժեղացնել անվտանգության միջոցները եւ հնարավորինս շուտ տարհանվել։
Այս մասին նշվել է Իրանում Չինաստանի դեսպանատան հայտարարության մեջ։
«Իրանում եւ հարեւան երկրներում Չինաստանի դեսպանատներն ու հյուպատոսություններն անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն Չինաստանի քաղաքացիներին՝ առեւտրային չվերթներով կամ ցամաքային ճանապարհներով տարհանվելու համար»,- նշվել է հայտարարության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



