ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՓԵՏՐՎԱՐԻ). Ռադարի առաջին փորձարկումը, ազնվական տիտղոսների վերացումը. «Փաստ»
ЛАЙФ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1727 – Դավիթ Բեկը և իր զորքը ամրացել են Հալիձորի բերդում և սկսել հերոսական դիմադրություն ցույց տալ այն պաշարած թուրքական բանակին։
1802 – ծնվել է բանաստեղծ, արձակագիր, պատմաբան, մանկավարժ, գրական-հասարակական գործիչ Գաբրիել Պատկանյանը։
1877 – ծնվել է արձակագիր Միքայել Մանվելյանը։
1921 – Մոսկվաում տեղի է ունեցել ռուս-թուրքական խորհրդաժողով, կնքված պայմանագրով ՀԽՍՀ–Թուրքիա սահմանը որոշվել է Ախուրյան և Արաքս գետերով։
1959 – վախճանվել է աշուղագետ Վերդին։
1992 – Խոջալուի գրավումը տեղի է ունեցել Արցախյան ազատամարտի ժամանակ։
1992 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հունգարիայի և Լեհաստանի հետ։
2007 – Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է երկքաղաքացիություն սահմանող օրինագծերի փաթեթը։
2013 – վախճանվել է պատմաբան, պատմաաշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը։
ԱՇԽԱՐՀ
1513 – երկրաշարժն ավերել է Լիսաբոնը։
1564 – ծնվել է անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ Քրիստոֆեր Մարլոն։
1712 – Ռուսաստանում ցար Պետրոս Iի հրամանով հիմնադրվել է Տուլայի զինագործարանը։
1770 – վախճանվել է իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Ջուզեպպե Տարտինին։
1794 – Ֆրանսիայում Ազգային կոնվենտը հեղափոխության թշնամիների սեփականությունը բռնագրավելու հրաման է արձակել։
1802 – ծնվել է ֆրանսիացի գրող, բանաստեղծ, դրամատուրգ Վիկտոր Հյուգոն։
1808 – ծնվել է ֆրանսիացի գրաֆիկ և գեղանկարիչ Օնորե Դոմիեն։
1815 – Նապոլեոն Բոնապարտը փախել է Էլբա կղզու աքսորից։
1821 – վախճանվել է ֆրանսիացի փիլիսոփա Ժոզեֆ դը Մեստրը։
1848 – Ֆրանսիայում վերացվել են ազնվական տիտղոսները։
1852 – բրիտանական «HMS Birkenhead» ֆրեգատը խորտակվել է Բարեհուսո հրվանդանի շրջանում։
1878 – ֆրանսիացի բանասեր Էմիլ Լիտտրեն ստեղծել է «միկրոբ» տերմինը։
1893 – ծնվել է անգլիացի գրականագետ Այվոր Արմսթրոնգ Ռիչարդսը։
1896 – Անտուան Անրի Բեքերելը հայտնաբերել է ռադիոակտիվության երևույթը։
1917 – Սանկտ Պետերբուրգում սկսվել են հեղափոխական անկարգություններ։
1917 – Նյու Յորքի «Victor Talking Machine Company» ընկերությունում ձայնագրվել է առաջին ջազային սկավառակը։
1919 – ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում ստեղծվել է Գրանդ Կանյոն ազգային այգին։
1924 – Ադոլֆ Հիտլերը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։
1930 – Նյու Յորքում սպանվել է ամերիկյան մաֆիայի պարագլուխ Թոմ Ռեյնին։
1932 – ծնվել է ամերիկացի երգիչ Ջոնի Քեշը։
1935 – Ռոբերտ Ուոթսոն-Ուոթն իրականացրել է ռադարի առաջին փորձարկումը։
1955 – «North American Aviation» ընկերության փորձարկող-օդաչու Ջորջ Սմիթը կատարել է գերձայնային կատապուլտացիա։
1986 – Միխայիլ Գորբաչովը հայտարարել է «Արագացման» գործընթացի սկիզբը ԽՍՀՄ-ում։
2005 – վախճանվել է «Macintosh» համակարգչի ստեղծող Ջեֆ Ռասկինը։
2008 – «Lost: Via Domus» խաղը թողարկվել է «Կորուսյալները» հեռուստասերիալի հիման վրա։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



