Ереван, 30.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լրատվական հոսքերին հետևելիս տպավորություն է, թե նախընտրական քարոզարշավն արդեն իսկ սկսվել է։ Իշխանությունը լծվել է ընդդիմության տարբեր թևերի և ներկայացուցիչների դեմ հակաքարոզչություն իրականացնելուն, մինչդեռ պետք է խոսեր անցած տարիների ընթացքում իր կատարած աշխատանքի մասին։ Նրանց խոսույթը սահմանափակվում է «խաղաղությամբ»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշում է՝ իրենք խաղաղություն դեռ չեն էլ բերել։ «Դա ընդամենը մանիպուլ յացիա է և կեղծիք, ինչպես և Նիկոլ Փաշինյանի խոստացածների 99,9 տոկոսը։ «Խաղաղության պայմանագիր» չկա, ավելին՝ Նիկոլի իշխանության թիվ մեկ շահառուն Ալիևն է, որովհետև նա դիտավորյալ մինչ ընտրությունները չստորագրեց «Խաղաղության պայմանագիրը», քանի որ ակնկալիքներ ունի Նիկոլից, որը վերընտրվելու պարագայում այդ ամենի համար պետք է վճարի Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հաշվին։ Դա և՛ Սահմանադրության ընդունումն է, որը ամբողջությամբ համապատասխանում է Ադրբեջանի քիմքին, և՛ Հայաստանը թուրքերով բնակեցնելն է։ Փաշինյանը երբեք չի ասում, որ թուրքերը չեն բնակվելու Հայաստանում։ Նա ինչ-որ առաջարկներով հանդես է գալիս, թե՝ դուք մի ասեք «Արևմտյան Ադրբեջան», մենք էլ Արցախի մասին չենք բարձրաձայնի, բայց ինչպես բոլոր իր «առաջարկները», սա էլ Ալիևն արհամարհեց, և ընդհակառակը՝ «Արևմտյան Ադրբեջան» գաղափարի բարձրաձայնումը պաշտոնական Բաքուն էլ ավելի է ուժեղացնում թեկուզ և իր ներքին լսարանին մատուցելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը։

Ընդդիմության դեմ տարվող այս հակաքարոզչությունը բխո՞ւմ է չընտրվելու վախերից։ «Նա վախենում է, իր համար շատ կարևոր է իշխանությունը պահպանելը։ Նա լավ գիտի, թե ինչեր է արել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ և ինչպես պետք է հատուցի։ Բազմիցս եմ ասել՝ գործում է դասական հանցագործի տեսակետից՝ կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստան չի լինելու։ Նա հենց այդ կարգախոսով է առաջնորդվում։ Նա լավ գիտի, որ եթե չընտրվի, կա՛մ երկար ժամանակով բանտ է նստելու իր թիմակիցների հետ Հայաստանի Հանրապետության գլխին այդ արհավիրքները և ողբերգությունները բերելու համար, կա՛մ արագընթաց փախչելու է։ Բայց ուր էլ փախչի, կդառնա առուծախի առարկա, որպեսզի նրան հանձնեն Հայաստանին։ Այս հանգամանքը հաշվի առնելով էլ նա ամեն ինչ անում է վերարտադրվելու համար։ Վերցրեք երեկ առավոտյան կայացրած իր հապճեպ որոշումը, որ թոշակները բարձրացնում է 10 հազար դրամով։ Տարրական գիտելիքներ ունեցող մարդը, ով փոքրիշատե պատկերացում ունի պետական բյուջեի ձևավորումից, պետական բյուջեի կարգավորումներից, շատ լավ հասկանում է, որ չի կարող Հայաստանի Հանրապետության նման երկիրը, որն ունի 14,5 միլիարդ դոլար պետական պարտք, հանկարծակի որոշում ընդունի, որ թոշակները և նպաստները բարձրացնում է։ Ընդամենը երեք ամիս առաջ, երբ Ազգային ժողովում, կառավարությունում քննարկվում էր թոշակառուների, նպաստառուների ստացած գումարները բարձրացնելու հարցը, Նիկոլը և նիկոլականները դոշ էին ծեծում, որ մեր բյուջեն հնարավորություն չունի դա անելու։ Ավելին՝ ասում էին, որ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն 65 պլ յուս տարիք ունեցող մարդկանց առողջական վիճակը կարգավորելու հարցերին։ Հիմա հարց՝ մարդկանց առողջական վիճակը կարգավորելու հարցը լուծեցին ու միամտաբար պարզվեց, որ այնքան գումար ունե՞նք, որ կարելի է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլ նաև հետվճարի ծրագիրը շարունակել։ Հարց՝ որտեղի՞ց այդ գումարները։ Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացի, հարցնում եմ՝ եթե այդ գումարները կային, ինչո՞ւ էր Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ասում, որ հնարավորություն չունեն կենսաթոշակները բարձրացնելու։ Ինձ մոտ կասկածներ են առաջանում, չեմ հավատում, որ այդ գումարները կային։ Այդ գումարները Նիկոլի իշխանության շահառուները և շահագրգռված դերակատարներն են տալիս։ Չի բացառվում՝ տեսնելով, որ իրենց թեկնածուն վատ վիճակում է, ադրբեջանա-թուրքական տանդեմը հովանավորում է Նիկոլի՝ թոշակները բարձրացնելու ծրագիրը։

Իրավունք ունեմ, չէ՞, կասկածներ հայտնելու։ Ադրբեջանա-թուրքական տանդեմը կարո՞ղ է հովանավորել գործող իշխանություններին, կարո՞ղ է հովանավորել Արևմուտքը, չնայած վերջինիս ֆինանսական վիճակը հաշվի առնելով՝ չեմ կարծում, որ նա իր սեփական միջոցներով այդ ամենն անի, և չեմ էլ կասկածի՝ վերջում պարզվի, որ այդ ամենի հետևում կրկին կանգնած են ադրբեջանա-թուրքական նավթախավիարային դոլարները։ Մեր հասարակությունը պետք է այսքանը հասկանա, գոնե տրամաբանի։ Նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, երբ ընդունվում էր 2026 թվականի պետական բյուջեն, փող չունեինք, բայց փետրվարի 25-ին փողերը հայտնվեցին։ Որտեղի՞ց հայտնվեցին, ընդ որում՝ խոսքը մեկ միլիոն դրամի մասին չէ, խոսքն ահռելի գումարների մասին է»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ստացվում է, որ այս նախընտրական շրջանում Փաշինյանի և նրա թիմակիցների թիրախում լինելու են ընդդիմադիրները, նրանց «սևացնելը» և ինչ-որ խնդիրների հատվածական լուծումներ տալը։ «Մեկ բառով ասած՝ դեմագոգիան։ Ասում են՝ պետք է չընտրվեն նախկին երկու նախագահները և օլիգարխները։ Հարց՝ իրենց կողքին օլիգարխ չունե՞ն։ Օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը պատգամավոր չի դառնալու, բայց նա չի՞ օգտվելու այն բոլոր բարիքներից, որոնք իր համար ընձեռում է Նիկոլի իշխանությունը։ Մինչև հիմա օգտվել է։ Օրեր առաջ պարզվեց, որ Երևանի քաղաքապետարանը 100 միլիոն դրամից ավելի պայմանագիր է ստորագրել իր հետ կապակցված ձեռնարկություններից մեկի հետ։ Կամ մյուս օլիգարխները, որոնք նախկիններին շատ մեծ հաճույքով ծառայելով՝ հիմա մեծ հաճույքով ծառայում են Նիկոլին։ Նրանք ուղղակի ծիծաղում են մեր հասարակության վրա։ Երեկվա իր արածն ուղղակի վիրավորանք էր թոշակառուների նկատմամբ։ Թոշակառուները, գրագետ լինելով և ինքնասիրություն ունենալով, պետք է ասեն՝ այդ գումարները պահել էիր, եթե, իհարկե, ունեիր, որ ապրիլի 1-ին հանկարծակի թոշակները բարձրացնես և հույս ունենաս, որ մեր ձայները գնելու ես 10 հազար դրամով, ինչպես «նախկինների» օրոք էին ասում՝ 10 հազարով ձայն են գնում։ Սա պետական մակարդակով պետբյուջեի հաշվին և ընտրություններից առաջ թոշակառուներին կաշառելու ծրագիր է։ Օրենք են ընդունում, որ նույնիսկ բարեգործական հիմնադրամները ընտրություններից իքս ժամանակ առաջ իրավունք չունեն փող փոխանցել՝ որպես ուսանողների վարձավճար, սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին՝ համարելով, որ դա կաշառք է։ Բայց երբ Նիկոլը «միամտաբար» փետրվարի վերջին ազդարարում է, որ ապրիլի մեկից թոշակներ է բարձրացնում, դա ընտրակաշառք չէ։ Դա ոչ միայն ընտրակաշառք է, դա նաև պաշտոնեական դիրքի չարաշահում է։ Եթե նա իրոք թոշակ էր ուզում բարձրացնել, թող բարձրացներ հուլիսի մեկից՝ ընտրություններից մեկ ամիս հետո։ Ինչպես ինքն էր ասում, միևնույնն է, մեր թոշակառուները չեն հասկանում, թե ինչի համար այդ 10 հազարը պետք է ծախսեն»,-հավելում է քաղաքագետը։

Եկեղեցին էլ է շարունակում մնալ Փաշինյանի թիրախում։ Նա ամեն ինչ արեց, որպեսզի Ավստրիայում տեղի չունենա Եպիսկոպոսաց ժողովը, բայց չհաջողեց։ «Այս պահի դրությամբ Նիկոլը Եկեղեցու դեմ պայքարը տանուլ է տվել։ Դա փաստ է։ Իր բոլոր հնարած ստերի, կեղծիքների, մանիպուլ յացիաների կամ 10 տոկոս իրականությամբ և 90 տոկոս կեղծիքով համեմված տեղեկության տարածումը ոչ մի արդյունք չտվեց։ Նա անգամ հասավ հատակին, երբ Ավստրիայում Եպիսկոպոսաց ժողովը հրավիրելը փորձեց մեկնաբանել այն տեսանկյունից, թե դա կաթողիկոսության աթոռը Հայաստանից դուրս տանել և գանձերը Հայաստանից դուրս բերել է, ու իբր ինքը դա թույլ չի տա։ Մեկը չկար հարցներ՝ 56 թվականին, երբ Վազգեն Վեհափառը Եպիսկոպոսաց ժողովն արտերկրում արեց, ո՞վ տարավ կաթողիկոսական աթոռը։ Կամ՝ կաթողիկոսական աթոռը, որը Հայաստանի Հանրապետությունում հայտնվել է 1441 թվականին, անկախ պետությո՞ւն ենք եղել։ Նիկոլական մասսան շատ ծանր տարավ եպիսկոպոսներից մեկի՝ Նաթան սրբազանի այն հայտարարությունը, որ եթե նույնիսկ անկախ հայկական պետություն չլինի, միևնույնն է, կաթողիկոսական աթոռը մնալու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Այդ մարդն այնքան կարդացած է և գիտակ, որ հասկացրեց՝ չերազեք, որ Կաթողիկոսի աթոռը կարող է Էջմիածնից դուրս գնալ։ Հետո խոսեց Էջմիածնի գանձերի մասին։ Նա ցույց տվեց, որ իր գլխավոր նպատակը մարիոնետային, գրպանային կաթողիկոս ունենալն է, այդպես եմ մեկնաբանում նրա վերջին հայտարարությունները։ Բազմիցս եմ ասել՝ Նիկոլ Փաշինյանը աղանդավոր է, իշխանության գալուց հետո նա իր ֆեյսբուքյան էջով տարածում էր «Կյանքի խոսք» աղանդի քարոզչի նյութերը։ Չի բացառվում, որ հենց Փաշինյանն է աչք դրել գանձերի վրա և փորձում է իր ցանկացած մարիոնետային կաթողիկոսի միջոցով այդ գանձերը դուրս բերել Մայր Աթոռից։ Գիտե՞ք, թե ծիծաղելին որն է։ Պետության ղեկավարն ինքն է։ Մենք, այդ թվում՝ նաև բարձրաստիճան հոգևորականները, բացարձակ չենք օգտվում ինչ-որ արտոնություններից երկրից մեկնելիս, բոլորից վերցրեցին նույնիսկ դիվանագիտական անձնագրերը կամ անվավեր ճանաչեցին, եթե նույնիսկ դրանք վավեր էին ժամկետներում։ Այդ մարդիկ բոլորիս պես պետք է մեկնեն Հայաստանից՝ անցնելով սահմանապահների և մաքսային ծառայության ներկայացուցիչների ստուգումների ներքո։ Ինձ հետաքրքիր է՝ Գրիգոր Լուսավորչի աջը եպիսկոպոսը կամ արքեպիսկոպոսը որտե՞ղ պետք է պահեին, որ երկրից դուրս հանեին։ Քո սահմանապահներն են, որոնք ԱԱԾ աշխատակիցներ են, քո մաքսատան աշխատողներն են, բոլորը քոնն են, ինչպե՞ս կարող է եպիսկոպոսը, որը ո՛չ դիվանագիտական իմունիտետ ունի, ո՛չ դիվանագիտական անձնագիր, սահմանը հատել, օրինակ՝ Գրիգոր Լուսավորչի աջով կամ Սուրբ Գեղարդով։ Ինչպե՞ս կարող է մարդը սահմանն անցնել այս գանձերով, և մաքսավորները դա չտեսնեն: Եթե չեն տեսնում, ուրեմն քո մաքսավորներն են հանցագործները։ Այս պահի դրությամբ, այո՛, տանուլ է տվել Եկեղեցու դեմ պայքարը, բայց իմանալով նրա էությունը, չպետք է հանգիստ նստենք՝ մտածելով, որ նա ընդունում է իր պարտությունը։ Նրանից պետք է սպասել ամենանենգ և ամենաստոր քայլերը Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ։ Այդ մարդը նույնիսկ իր խոսքը չի հարգում։ Ասում է՝ գնում եմ այն եկեղեցիները, որտեղ զեղչվում է Կաթողիկոսի անունը։ Լավ։ Այդ դեպքում ինչո՞ւ էր գնացել Սևան քաղաքի եկեղեցի, որտեղ իր ներկայությամբ Կաթողիկոսի անունը հնչեցվեց, երգչախումբն էլ կատարեց հայտնի երգը։ Ինչո՞ւ էր գնացել»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в Армению