Իրանի նախագահը լավ հեռանկարներ է տեսնում Ժնևում ԱՄՆ-ի հետ անցկացվելիք բանակցությունների համար
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ «լավ հեռանկարներ» է տեսնում ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների համար, որոնց հաջորդ փուլը տեղի կունենա Ժնևում։
«Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում բանակցությունների համար»,- ասել է նա Իրանի պետական հեռուստաընկերության եթերում։
Ժնևում փետրվարի 26-ին տեղի կունենա Իրանի և ԱՄՆ-ի միջև երկրի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։ Իրանի արտգործնախարարն արդեն մեկնել է Շվեյցարիա՝ խորհրդակցություններին մասնակցելու համար։
Հունվարին Սպիտակ տունը զգուշացրել էր, որ լրջորեն քննարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառումը։ Այդ ժամանակ Վաշինգտոնը հույս էր հայտնել, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կհասնի «արդար և հավասար» համաձայնագրի, որը ներառում է միջուկային զենքից լիակատար հրաժարում։ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ատոմային ռումբ մշակելու մտադրություն չունեն։
Հետևեք մեզ՝ այստեղ



