32-ամյա տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա՝ uպանելով հինգ մարդու
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 24-ի առավոտյան Վաշինգտոն նահանգում բնակելի շենքի մոտ տեղի է ունեցել զինված հարձակում, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ 32-ամյա հարձակվողը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակվողը խախտել է արգելող հրամանը: Դեպքի վայր ժամանած ոստիկանները տան դրսում հայտնաբերել են դանակով մարդկանց վրա հարձակվող տղամարդու:
«Տեղական ժամանակով ժամը 9:30-ին մի քանի ականատեսներ հայտնել են, որ մի տղամարդ դանակահարում է մեկին», - ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:
Ոստիկանությունը կրակ է բացել հարձակվողի վրա՝ նրան անմիջապես սպանելով։ Չորս մարդ, այդ թվում՝ հարձակվողը, մահացել են դեպքի վայրում։ Հինգերորդ տուժածը հոսպիտալացվել է, սակայն ավելի ուշ մահացել է ստացած վնասվածքներից։
Միջադեպը մտահոգություններ է առաջացրել տեղական իշխանությունների շրջանում, քանի որ, կարծես թե, ձերբակալման օրդերը պաշտոնապես ուժի մեջ չի եղել, քանի որ այն չի հանձնվել կասկածյալին, ինչը նրան թույլ է տվել իրականացնել հարձակումը։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



