Փաշինյանը գիտի՝ Սամվել Կարապետյանը կարող է լինել երկրի վարչապետ, այդ պատճառով է կալանքի տակ պահում․ Նարեկ Կարապետյան
Նոր ղեկավարները հասարակության համար միջոց են, որ կարողանան լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
«Վարչապետի մեր թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Մեր հասարակությանն այս վիճակից հանողը, աղքատությունը հաղթահարողը Սամվել Կարապետյանն է։ Մենք չենք կարող վարչապետի այլ թեկնածու ունենալ, քան Սամվել Կարապետյանը։ Նրա նշանակման համար մենք առաջարկել մեր ճանապարհային քարտեզ, որի սահմանադրականության կասին խոսել են նաև սահմանադրագետները»,- ասել է Նարեկ Կարապետյանը։
Նա ասել է, որ ի տարբերություն այսօրվա իշխանության, որն ուզում է ամբողջ Սահմանադրությունը փոխել Ալիևի և իր ընկերների առաջարկով ու պահանջով, իրենք ուղղակի մեկ կետի տեխնիկական փոփոխության արդունքում հնարավորություն են տալիս ողջ սփյուռքի պոտենցիալը մասնակցել Հայաստանի կառուցման գործին։
Անդրադառնալով իշխանականների այն քննադատմանը, թե Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ և այդպիսով իրենք փորձում են հասարակությանը մոլորեցնելու, Նարեկ Կարապետյանն արձագանքել է․
«Եթե Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ, ինչո՞ւ է Փաշինյանը կալանքի տակ պահում նրան։ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ Սամվել Կարապետյանը կարող է լինել երկրի վարչապետ այդ պատճառով է նրան կալանքի տակ պահում»։
Ճշտող հարցին, եթե իրենց հաջողվում է մեծամասնություն կազմել այդ դեպքում ինքը՝ Նարեկ Կարապետյանը հրաժարակա՞ն է տալիս և խորհրդարանը նոր վարչապե՞տ է ընտրում, Նարեկ Կարապետյանն ասել է․ «Ժողովրդի կողմից ընտրված։ Մենք ներկայացրել ենք մեր ծրագրերը, Սամվել Կարապետյանը բերում է տնտեսական փոփոխությունների ծրագիր։ Եվ նրա բերած փոփոխություններին է ժողովուրդն աջակցում, կամ՝ ոչ։ Մենք տեսնում ենք, որ աջակցությունը ստանալու ենք, քանի որ երկրում կա շատ մեծ աղքատություն։ Փոքր ձեռնարկությունները ճնշման տակ են, այդ իշխանության կառավարման ընթացքում գյուղատնտեսությունը, ցավոք, անկում է ապրել․ մենք 2018 թվականի մակարդակից ավելի ցածր գյուղատնտեսություն ունենք այսօր»։



