Աճուրդ՝ «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ գույքի վաճառքի
ОБЩЕСТВОԱմիօ բանկը տեղեկացնում է, որ 2026թ. մարտի 5-ին, ժամը 14:10-ին, Երևան քաղաքում կկայանա «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող անշարժ և շարժական գույքի աճուրդը:
Աճուրդը հրապարակային է և անցկացվում է ՀՀ Սնանկության դատարանի որոշմամբ սնանկ ճանաչված ընկերության գույքի վաճառքի ծրագրի շրջանակում:
Աճուրդի է ներկայացված 44 առանձին կետերով գույքեր՝ մեկ միասնական լոտով, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 16,920,558,130 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք մինչև 2026թ. փետրվարի 26-ը կարող են դատարան ներկայացնել աճուրդի մասնակցության հայտ՝ համաձայն աճուրդի կանոնակարգի և պարտադիր վճարումների:
Աճուրդն իրականացվում է հրապարակային սակարկությունների միջոցով, դասական եղանակով՝ հաղթող է ճանաչվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Վաճառքի գինը վճարվում է ամբողջությամբ՝ 10 օրվա ընթացքում:
Լրացուցիչ տեղեկություններին ու աճուրդի կազմակերպման պայմաններին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև այստեղ:
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանին՝ 091555320 կամ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ՝ 098214585 հեռախոսահամարներով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից



