Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ «Բարսելոնան» արձագանքել է ֆինանսական խախտումների և փողերի լվացման մեղադրանքներին
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կատալոնական «Բարսելոնան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ի պատասխան ակումբի անդամներից մեկի կողմից Իսպանիայի Ազգային դատարան ներկայացված բողոքի: Ըստ այդ բողոքի՝ ակումբի ղեկավարությունը մեղադրվում է փողերի լվացման և չհիմնավորված միջնորդավճարներ ստանալու մեջ։ Այս մասին լուրը երկուշաբթի օրը հրապարակել էր El Periódico պարբերականը:
Ինչպես հաղորդում է «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը, դեռևս 2026 թվականի հունվարի 15-ին երկու ԶԼՄ-ների լրագրողներ և OCCRP կազմակերպությունը դիմել էին ակումբին՝ խնդրելով ստուգել խախտումները հաստատող ենթադրյալ փաստաթղթերն ու տեղեկատվությունը:
Ներքին հետաքննության արդյունքում ակումբը պարզել է, որ տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և հիմնված է կեղծված փաստաթղթերի վրա: Հունվարի 19-ին կատալոնացիներն այդ մասին տեղեկացրել են լրագրողներին՝ հորդորելով զերծ մնալ հրապարակումներից: Ըստ ակումբի տվյալների՝ տեղեկատվությունը ստացած իսպանական ազգային ԶԼՄ-ներից և ոչ մեկն այն չի հրապարակել՝ ապացույցները որակելով որպես կեղծ:
Այժմ «Բարսելոնան» մտադիր է կոշտ քայլերի դիմել.
Իրավական գործընթաց սկսել կեղծ զեկույցի հեղինակների դեմ՝ զրպարտության համար:
Պահանջել Կարգապահական կոմիտեից խիստ պատժամիջոցներ կիրառել գործին մեղսակից ակումբի անդամների նկատմամբ:
Պատասխանատվության ենթարկել հոդվածը հրապարակած լրատվամիջոցին՝ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելու համար:
Ակումբում նաև ցավով նշել են, որ այս անհիմն մեղադրանքներն ի հայտ են եկել նախընտրական գործընթացի թեժ շրջանում՝ սա որակելով որպես «Բարսելոնայի» անդամների դեմոկրատական ընտրության վրա ազդելու ուղիղ փորձ:
Հետևեք մեզ՝ այստեղ



