Էսպանյոլը պաշտոնապես մերժել է Ռեալի առաջարկը
СПОРТԻսպանական «Էսպանյոլը» պաշտոնապես մերժել է Մադրիդի «Ռեալի» առաջարկը դարպասապահ Կիկո Կասիլյասի տրանսֆերի վերաբերյալ։
«Այս պահին չենք բանակցում «Ռեալի» հետ։ Մենք մերժեցինք այդ առաջարկը»,- իսպանական ակումբի նախագահ Ժոան Կոլետայի խոսքը մեջբերում է «Էսպանյոլի» թվիթերյան էջը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալից» 2007 թվականին հեռացած Կասիլյան կարող է վերադառնալ Մադրիդ։ Մամուլի համաձայն՝ «արքայական ակումբը» 4 մլն եվրո է առաջարկում ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 50 տոկոսի համար, սակայն կատալոնացիները պահանջում են 6 մլն եվրո՝ գումարած վարձավճարով տրամադրել մադրիդցիների ֆուտբոլիստներից մեկին։
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»



