Հայաստանն իրական եվրոպական քաղաքակրթական տարածք է՝ իր պատմությամբ, մշակույթով, արժեհամակարգով եւ հավատքով. Արմեն Աշոտյան
БЛОГԱյսօրվա Եվրոպան իր ինքնության ճգնաժամին զուգահեռ գեոպոլիտիկ մարտահրավերների առաջ է կանգնել՝ սկսելով զոհաբերել արժեքներն հանուն շահերի, պրինցիպները՝ հանուն պրագմատիզմի։
Իսկ այսօվա Հայաստանն իր բռնապետական հակումներին հագուրդ տվող «ղեկավարով» նման քաղաքականության պրակտիկ իրացման կիզակետում է։
Երբեմն տպավորություն ունեմ, որ ես եվրոպական քաղաքակրթական ժառանգությունն ավելին եմ սիրում, քան նրա պաշտպանությանը կոչված որոշ եվրոչինովնիկներ։
Եվ ապագայի Հայաստանը պիտի լինի իրական եվրոպական արժեքների պետություն՝
- արժանապատիվ
- ժողովրդավար
- մրցունակ եւ ժամանակակից
- առանց քաղբանտարկյալների
- մարդու հիմնարար ազատությունները հարգող
- քրիստոնեական արժեքների վրա խարսխված
Դրան հասնելու փաստաթուղթը եւ ճանապարհային քարտեզը մենք 2017-ի աշնանը ստեղծել էինք՝ Սերժ Սարգսյանի ջանքերով, սակայն հոգով բարբարոս ռեժիմապետը քանդեց նաեւ դա՝ Հայաստանի իրական բարեփոխումների նախագիծը, Հայաստանի եվրոինտեգրումը վերածելով էթնոմշակությաին պապուասության։
Մեր երկրում ստեղծված խայտառակ վիճակի մասին շարունակելու եմ բարձրաձայնել դրսում, այս անգամ՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին։
1
США не посягают на суверенитет Армении — Рубио
2
Чем обернутся для Армении текущие выборы
3
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
4
Армения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИ
5
В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого...



