Ереван, 25.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը, հակառակ դեպքում ոչ թե Գյումրի-2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու․ Վահե Հովհաննիսյան

БЛОГ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը։ Հակառակ դեպքում ոչ թե Գյումրի-2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Գյումրի-2, թե՞ Հայաստանի վերականգնում․

Իրականում լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2»  թեման։ Պետք է հասկանալ, թե վերջը ի´նչ է դա նշանակում։

Գյումրին՝ որպես բովանդակություն և որպես տեխնոլոգիա․

Որպես բովանդակություն՝ անձամբ ինձ համար «Գյումրիի սցենարը» խիստ խնդրահարույց է։ Ինձ համար չափազանց կարևոր է հաջորդ իշխանությունների որակը։  Հայաստանը և տարածաշրջանն այսօր վառոդի տակառի պես են, և Էապես կարևոր է, թե ինչպիսի հաջորդ իշխանություն է լինելու։ Մի սխալ քայլ, իրականության մի սխալ հաշվարկ, իրավիճակի և աշխարհի ոչ ադեկվատ ընկալում, և Հայաստանը վերջնականապես կհայտնվի աղետի եզրին։ Այս առումով հաջորդ իշխանության բովանդակությունը, սոլիդությունը կենսական խնդիր են։ Պետությունը փորձադաշտ չէ։ Մի փորձություն-իշխանությունը մեզ էս փուլում լիուլի բավարար էր։

Ինչ վերաբերում է «Գյումրիի սցենարի» տեխնոլոգիական կողմին, ապա իշխանության պոռթկումը մատնում է իրենց անվստահությունը։ Չէ՞ որ, ի վերջո, այդ սցենարը սահմանադրական, օրինական ու նաև տրամաբանական է։ Բայց նույնիսկ դա չէ կարևորը։ Գործնականում այսօր անհնար է հաշվարկել գալիք ԱԺ-ի պատկերը, հետևաբար՝ իշխանության ձևավորման տարբերակները։ Այսօր որևէ զարգացման տարբերակի վրա հնարավոր չէ պնդել։ Սա երևի այն եզակի դեպքն է, որ թե´ իշխանություն-ընդդիմությունը, թե´ ընդդիմության տարբեր հատվածները պետք է իրար հետ ազնիվ լինեն։ Մի քանի լրջագույն, օբյեկտիվ պատճառներով Հայաստանում ձևավորված են ոչ ստանդարտ սոցիալական շերտեր (միտումնավոր չեմ նշում), որոնց քվեարկության բովանդակությունը ոչ ոք չի կարող նախապես հաշվարկել։

Հիմա իշխանությունը ի՞նչն է քննարկման առարկա դարձնում։ Եվ վերջապես, ինչո՞ւ են սևեռվել 2-3 ուժերի վրա։ Աժ մտնելու և բոլորի հաշվարկներն էապես փոխելու այլ պոտենցիալ ուժեր կան, որոնք դեռ հայտ ներկայացնելու ժամանակ ունեն։

Հիմա՝ ինձ համար թերևս ամենակարևոր պահը. վերջին տարիներին ձևավորված հանրային դեմքերի մի պատկառելի անվանացանկի՝ ընտրացուցակներում ինտեգրվելը։ Եթե նրանք էլեկտորալ պրոցեսներում իրենց տեղը չգտան (կամ չուզեցին կամ չթողեցին), ընտրության բովանդակությունը և արդյունքները տուժելու են։ Նորմալ մարդկանց, սկզբունքային և ոչ արկածախնդիր մարդկանց հայտնվելը տարբեր ցուցակներում էապես փոքրացնելու է անսկզբունքայնությունը և արկածախնդրությունը պետության մասշտաբով։

Հայաստանի վերականգնումը՝ որպես միակ ճիշտ մոդել․

Երկրի շահը և երկրի այսօրվա վիճակը պահանջում են, որպեսզի պատասխանատու քաղաքական ուժերը դնեն հենց այս խնդիրը՝ Հայաստանի վերականգնումը։ Ու հենց  այս բովանդակությունը պարտադրեն ընտրարշավում, այսօրվանից սկսած։

Մենք ունենք չափազանց բարդ իրականություն և բարդ հարցերի մի ցանկ, որին պետք է ազնվորեն պատասխանել։ Ցանկն ուզում եմ սկսել կետերից, որոնք գուցե շատերի համար անսպասելի կլինեն, բայց որոնք արդեն մեր առաջնային օրակարգում են։

1.            Երկրի ներքին կառավարելիության կորուստը. փողոցային բանդաների, վենդետաների, կենցաղային բեսպրեդելի սահմռկեցուցիչ դրսևորումներ՝ ամեն օր, ամեն քաղաքում։ Լրջագույն խնդիր է։ Մարդիկ վախենում են երեխաներին տներից դուրս թողնել։ Նման բան Հայաստանում երբեք չի եղել, ամենաբարդ փուլերում անգամ։ Ամեն մետրի վրա մի վիժվածք ինչ ասես կարող է անել։ Հատուկ ընդգծում եմ. սա միայն ոստիկանության խնդիրը չէ։ Սա քաղաքական խնդիր է։ Ինչպե՞ս ենք երկրի ներքին կառավարելիությունը արագ վերականգնելու։ Այսօր երկրի ներսում, բացի մարդ բռնելուց, գործ հարուցելուց, ուրիշ բան չի կատարվում, բայց ոչ մի խնդիր չի լուծվում։ Հանդարտ Հայաստանը վերածվում է վայրենի երկրի՝ առանց ներքին համակեցության կանոնների։ Պատճառը կառավարման անգրագիտությունն է ու 8-ամյա ագրեսիան, որ գալիս է իշխանություններից։

2.            Ոչ մի հարց չի լուծվում՝ սկսած օդի մահաբեր ցուցանիշներից, փոսախեղդ  փողոցներից, մինչև բոլոր ոլորտների ռեֆորմներ, որոնք ազդարարվում են ու անմիջապես կասեցվում, որովհետև ռեալ կյանքում անիրագործելի են։ Ոչ մի ծրագիր կյանքի կոչվում. կա´մ կեսից չեղարկվում է, կա´մ էապես փոխվում, կա´մ մոռացության մատնվում։ Սա խոսում է կառավարման ծայրահեղ անորակության մասին։

3.            Ինչպե՞ս ենք գնում երաշխավորված խաղաղության։ Այսօր խաղաղություն չէ, այսօր «չպատերազմ» վիճակ է, որը ցանկացած իշխանությունից պահանջելու է բարդ ու լուրջ մենեջմենթ։

4.            Վերջը Թրիփն ի՞նչ է, Հայաստանի օգուտը Թուրքիան-Ադրբեջանին կապող ճանապարհում ո՞ր օղակն է սա, իրական խաղաղության ի՞նչ երաշխիք է տալիս։ Ի՞նչ զարգացման հեռանկար ունի Թրիփը կամ ունի՞ արդյոք։

5.            Եթե վաղը Ադրբեջանն ուժի սպառնալիքով կամ նույնիսկ կիրառմամբ պահանջներ դնի, ասենք, Գեղարքունիքի մարզում, Թրիփը ի՞նչ դերակատարում կունենա։ Գուցե Թրամփը 11-րդ անգամ խաղաղություն հաստատի, ասենք, Սևանի մի ափի հաշվի՞ն։

6.            Ինչպիսի՞ն ենք տեսնում ներքին հաշտության ճանապարհը։ Բզկտված, ատոմիզացված, տեղ-տեղ բանակությունը կորցրած հասարակական տրամադրություններով ոչ մի տեղ չենք հասնի։

7.            Ինչպե՞ս ենք ընկալում ու փորձում լուծել Հայաստանի ամենալուրջ ստրատեգիական խնդիրը՝ արտագաղթը։ Ամեն ինչ հո մակերեսային PR-ով չի, որ հավաքվեն իրար գլխի ու ասեն՝ Նիկոլի շնորհիվ այս տարի արտագաղթ չկա։ Մենք հո գիտենք, որ արտագաղթի թվերը մեղմվել են բացառապես ռուս-ուկրաինական հակամարտության և Թրամփի հակամիգրացիոն քաղաքականության շնորհիվ։ Վաղը այս գործոններից որ մեկն էլ մեղմվի, թվերը շեշտակիորեն փոխվելու են։

8.            Ակնհայտ է, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձի թեման առաջիկայում դառնալու է օրակարգ։ Պատահական չէ, որ նրանք արդեն անհոգ քայլում են Հայաստանի բակերով։ Այս իշխանությունն այդ հարցի լուծումը չունի, մենք դա գիտենք։ Ի՞նչ են առաջարկում ուրիշները։

Այս ցանկը կարելի է երկար շարունակել։ Մնում է հասկանալ դրա բուն նպատակը։ Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը։ Հակառակ դեպքում ոչ թե Գյումրի -2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы