Կազմվել է աշխարհի ամենահրապուրիչ քաղաքների ցանկը
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Որոշ ուղղություններ պատահական չէ, որ դասական են համարվում. դրանք կրկին ու կրկին լավագույն տպավորություններն են պարգևում։ Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ Euromonitor International-ի՝ 100 լավագույն քաղաք-ուղղությունների ինդեքսում Փարիզն արդեն հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենահրապուրիչ քաղաքը։ Այս մասին գրում է Travel + Leisure-ը։
Փարիզը կրկին հաղթող է ճանաչվել՝ 2025 թվականին ընդունելով ավելի քան 18 միլիոն այցելուի, որոնք Ֆրանսիայի մայրաքաղաք են մեկնել «զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքների, տպավորիչ մշակույթի և կայուն զարգացմանն ուղղվածության» շնորհիվ։ Զեկույցում նշվել է նաև, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացումը դարձել է «զբոսաշրջիկների շրջանում զգալի հետաքրքրություն առաջացրած հիմնական իրադարձություններից մեկը»։
Սակայն Փարիզը Եվրոպայում միակ վայրը չէ, որը դրսևորում է իր զբոսաշրջային գրավչությունը։ Փարիզին հաջորդում է Մադրիդը, որը բարձր գնահատականի է արժանացել «կայուն զարգացման ոլորտում առաջատարության և քաղաքային շարժունակության նախաձեռնությունների» համար։ Լավագույն հնգյակում ներառված միակ ոչ եվրոպական քաղաքը Տոկիոն է, որը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ շնորհիվ «վառ» զբոսաշրջային մթնոլորտի և խոշոր մարզական միջոցառումների, որոնք գրավում են ճանապարհորդներին ողջ աշխարհից։
Առաջատար հնգյակում են նաև երկու մշտապես հանրահայտ ուղղություններ՝ Հռոմը, որը բարձր տեղ է զբաղեցրել բազմաթիվ նոր շքեղ հյուրանոցների շնորհիվ, և Միլանը՝ որպես նորաձևության ու դիզայնի ոլորտում համաշխարհային առաջատար։
Թեև Եվրոպան այժմ շահեկան դիրքում է, զեկույցում նշվում է, որ Ասիան հետ չի մնում։ «2025 թվականին օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը շարունակել է աճել՝ շնորհիվ տարածաշրջանային բարձր ցուցանիշների։ Ամենամեծ աճը՝ 10 տոկոս, գրանցվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որին հաջորդում են Մերձավոր Արևելքն ու Աֆրիկան՝ 7 տոկոսով»,- նշված է զեկույցում։ «Այցելուների թվով ցուցակը գլխավորել է Բանգկոկը՝ 30,3 միլիոն մարդ, որին հաջորդում են Հոնկոնգը, Լոնդոնը և Մակաոն»։
Ինչպես պարզաբանվում է, զբոսաշրջության զգալի աճը պայմանավորված է վիզային ընթացակարգերի պարզեցմամբ և լայնածավալ մշակութային ու մարզական միջոցառումներով, որոնք «ամրապնդել են տրանսպորտային հասանելիությունը և բարելավել այցելուների տպավորությունները»։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա լավագույն տասնյակում ընդգրկվել է միայն մեկ քաղաք՝ Նյու Յորքը՝ զբաղեցնելով 6-րդ տեղը։
Հետևեք մեզ՝ այստեղ



