«Ատալանտան» տանը կամային հաղթանակ տարավ «Նապոլիի» նկատմամբ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի առաջնության 26-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին», հյուրընկալվելիս, պարտվեց «Ատալանտային» (1-2)։
Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեցին հյուրերը․ «Նապոլիի» պաշտպան Սեմ Բյուկեման գրավեց մրցակցի դարպասը։ Առաջին խաղակեսում նեապոլցիներին հաջողվեց պահպանել նվազագույն առավելությունը։
Սակայն երկրորդ խաղակեսում տանտերերը կարողացան բեկել խաղի ընթացքը։ 61-րդ րոպեին Մարիո Պաշալիչը վերականգնեց հավասարակշռությունը, իսկ հանդիպման ելքը վճռվեց 81-րդ րոպեին, երբ փոխարինման դուրս եկած Լազար Սամարդժիչը, Բերնասկոնիի փոխանցումից հետո, խփելով իր թիմի հաղթական գոլը։
Խաղի վերջնամասում «Նապոլին» փորձեց փրկել իրավիճակը՝ դաշտ դուրս բերելով նաև Ռոմելու Լուկակուին, սակայն հաշիվը մնաց անփոփոխ։
Հետևեք մեզ՝ այստեղ



