Պահպանելով, զարգացնելով և պաշտպանելով հայերենը՝ մենք պաշտպանում ենք ոչ միայն մշակույթ, այլև պետականություն․ Նաիրի Սարգսյան
БЛОГՀայ ժողովրդի համար լեզուն պարզապես հաղորդակցության միջոց չէ։ Այն մեր հավաքական հիշողությունն է, մեր ինքնությունը, մեր պատմական դիմադրողականությունը։ Այն սահման է, որը գծված չէ քարտեզի վրա, բայց պահում է պետությունն ավելի ամուր, քան երբեմն՝ ֆիզիկական սահմանները։
Այսօր, երբ աշխարհը բացում է նոր հնարավորություններ և մեզ հասանելի են դառնում տարբեր մշակութային ու կրթական փորձառություններ, մենք բնականաբար ձգտում ենք սովորել, փոխանակվել փորձով և առաջընթաց գրանցել։ Սակայն որքան էլ շատ բան հնարավոր լինի ձեռք բերել արտաքին աշխարհից, կա մի հիմք, որը չի կարող ձևավորվել փոխառմամբ՝ մեր լեզվով մտածելու կարողությունը։
Մայրենի լեզուն այն հիմքն է, որի վրա կառուցվում է ազգային անվտանգությունը՝ սկսած կրթությունից մինչև պետական ինստիտուտներ, տեղեկատվական դաշտից մինչև մշակութային ինքնություն։ Այն մեր սերունդների միջև վստահության կամուրջն է և մեր ապագայի ռազմավարական ռեսուրսը։
Պահպանելով, զարգացնելով և պաշտպանելով հայերենը՝ մենք պաշտպանում ենք ոչ միայն մշակույթ, այլև պետականություն։
Հայաստանը ես եմ,
Հայաստանը մենք ենք,
Հայաստանը մեր լեզուն է, մեր մտածողությունը, մեր ձայնն աշխարհում։
Շնորհավորում եմ բոլորիս Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ։
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



