«Բարսելոնան» մրցավարների չի կաշառել․ Լա Լիգայի նախագահ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նշել է, որ կատալոնական «Բարսելոնան» չի զբաղվել մրցավարների կաշառմամբ, ինչում ակումբին մեղադրում են աղմկահարույց «Նեգրեյրայի գործի» շրջանակներում։
«Մենք ապրում ենք իրավական պետությունում, և կանոններն այնպիսին են, ինչպիսին կան։ Մենք՝ Լա Լիգան, այլ ոչ թե «Ռեալը», առաջինն ենք դիմել դատախազություն [Նեգրեյրայի գործով]։ Մենք շարունակում ենք հետևել օրենքին։ Սպորտի մասին օրենքում կա կետ, ըստ որի գոյություն ունի վաղեմության եռամյա ժամկետ։ Ես կողմ էի, որ նման հանցագործությունների վաղեմության ժամկետները շատ ավելի երկար լինեին։ Սակայն ակնհայտ է նաև, որ «Բարսելոնան» մրցավարներին չի վճարել. համենայնդեպս, այս պատմությունը հենց այդպիսի տեսք ունի»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ 2023 թվականին «կապտանռնագույններին» մեղադրանք է առաջադրվել Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի (RFEF) Մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Նեգրեյրային կաշառք տալու համար։ Կատալոնական ակումբը մեղադրվում է 2001-ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում վերջինիս մոտ 8,4 միլիոն եվրո վճարելու մեջ։
Ակումբի վարկածով՝ Նեգրեյրան վարձվել է որպես արտաքին խորհրդատու՝ մրցավարության վերաբերյալ տեխնիկական հաշվետվություններ կազմելու համար։ CTA-ի նախկին փոխնախագահը ևս հերքում է, որ իրեն կաշառել են մրցավարների որոշումների վրա ազդելու նպատակով։
Հետևեք մեզ՝ այստեղ



