Ереван, 21.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Անփոխարինելի օգնական խոհանոցում. ինչպես և ում կողմից է այն ստեղծվել. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միքսերը (խառնիչ, հարիչ) արդյունաբերական կամ խոհանոցային գործիք է, որը նախատեսված է տարբեր բաղադրության նյութերը մեկ ամբողջության մեջ խառնելու համար: Այն մեծապես հեշտացնում է մարդու աշխատանքը, օգնում է, օրինակ` ավելի փուխր և առաձգական խմոր ստանալ։

Իրականում ավտոմատ խառնիչը վերջերս է դարձել ժամանակակից տնային տնտեսուհիների առօրյա օգտագործման սարք։ Իսկ ամեն ինչ սկսվել է խմորի հարիչներից: Մինչև 1919 թվականը մարդիկ ձեռքով են խառնել ու հունցել խմորը՝ բավական ուժ գործադրելով լավ արդյունք ստանալու համար։ Եվ այդ ամենը զգալիորեն երկարացրել է աշխատանքի ընթացքը, բարդացրել այն, իսկ խմորը անհրաժեշտ կառուցվածքի չի ստացվել։

KitchenAid-ը եղել է առաջին ընկերությունը, որը մտածել է խոհանոցային կյանքը հեշտացնելու մասին և մասսայական վաճառքի է հանել խմորի հարիչը։ Կարծիք կա, որ այդ հրաշք մեքենայի ստեղծման գաղափարը ծագել է ինժեներ Հերբերտ Ջոնսթոնի գլխում։ 1908 թվականին փողոցով քայլելիս նա նկատել է, թե ինչպես է հացթուխարանի մի երիտասարդ բանվոր հացի խմոր հունցում։ Հերբերտին ապշեցրել է այդ գործընթացի աշխատատարությունը: Տեսածից հետո նա սկսել է մտածել, թե ինչպես օգնի մարդկանց՝ թեթևացնել ծանր աշխատանքը:

Վեց տարի անց հայտնվել է Hobart H խառնիչը 75 լիտր տարողությամբ։ Իհարկե, այդ առաջին սարքը եղել է քիչ նման նրանց, որոնք մենք սովոր ենք տեսնել ժամանակակից աշխարհում: Այն եղել է մեծ, անշնորհք, ավելի շատ նման է եղել խմոր հունցող ինքնագնացի, բայց արագորեն գրավել է շատ արդյունաբերողների ուշադրությունը: Ջոնսթոնը որոշել է կանգ չառնել դրա վրա, նրա նպատակը եղել է ավելի ընդգրկուն, քան հացաբուլկեղենի, հրուշակեղենի և հացի խանութների համար նման սարք ստեղծելը. նրան պետք էր այդ սարքը հասցնել լայն զանգվածներին, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք կարողանա մի փոքր հեշտացնել իր կյանքը: Նրա ջանքերով 1919 թվականին արտոնագրվել է տնային օգտագործման համար նախատեսված առաջին ստացիոնար խառնիչը՝ Hobart H-5–ը (4,8 լ տարողությամբ): Այն ևս ստացվել է շատ ծանր, ինչպես և՝ արտաքինից ոչ գրավիչ, բայց տնային տնտեսուհիներին իսկապես հիացրել է:

Այդ ժամանակներում KitchenAid ապրանքանիշն ունեցել է մրցակիցներ, որոնք տեսել են առևտրային հիանալի ներուժ խոհանոցային խմորհունց մեքենաների արտադրության մեջ: Դրանցից գլխավորը եղել է Sunbeam Mixmaster-ը: Այդ ընկերությունը սկսել է զբաղվել ոչ միայն նման սարքերի արտադրությամբ, այլ նաև տեխնիկական բարելավմամբ, մշակմամբ և պարզեցմամբ:

1930-ականներին ԱՄՆ–ում սկսվել է Մեծ դեպրեսիան։ Ճգնաժամը ծանր հարված է հասցրել կյանքի և արտադրության բոլոր ոլորտներին։ Ընկերությունների համար անշահավետ է դարձել ծանր ստացիոնար մեքենաներ արտադրելը, քանի որ մարդիկ պարզապես չէին կարող իրենց թույլ տալ դրանք գնել: Հենց այդ ժամանակահատվածում էլ խառնիչները սկսել են կորցնել իրենց ծավալները, ձեռք բերել ավելի կոմպակտ չափեր: Մետաղական պատյանները սկսել են փոխարինվել ավելի էժան պլաստիկներով, և շուտով, մասնավորապես 1952 թվականին Sunbeam Mixmaster-ը հայտարարել է աներևակայելի կոմպակտ խառնիչի վաճառքի մեկնարկի մասին, որը կարելի էր պահել մեկ ձեռքով և տեղափոխել խոհանոցում տեղից տեղ: Այդպես էլ հայտնվել են ժամանակակից խառնիչների նախնիները։

Խոհանոցի ժամանակակից այդ օգնականները արտաքին տեսքով քիչ են տարբերվում իրենց նախորդներից: Ձևերը, գունը փոխվել են, բայց հիմնական տարբերությունը՝ ոչ, այն է՝ ֆունկցիոնալությունը: Ավելին, դրանք վաղուց այլևս դուրս են եկել «խմորի հարիչի» դերից: Հայտնվել են տարբեր կցորդներով խառնիչներ, որոնք ոչ միայն խառնում են, այլ նաև կտրում, գլորում, մանրացնում և կատարում բազմաթիվ այլ գործառույթներ։ Միայն ավելացնենք, որ գրեթե կես դար անց էլ KitchenAid-ը շարունակում է մնալ կենցաղային խոհանոցային տեխնիկայի արտադրության և վաճառքի առաջատար բրենդների շարքում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк