Ամեն ինչ անելու ենք, որ ուրախացնենք մեր ժողովրդին․ Հովհաննես Հարությունյանը՝ «Նոա»-«ԱԶ Ալկմար» հանդիպման մասին
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վաղը՝ փետրվարի 19-ին, ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի նիդերլանդական «ԱԶ Ալկմարին»։
Երևանյան ակումբի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը նախախաղային ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։
«Թիմում ամեն բան կարգին է։ Հավաքի ընթացքում մի շարք ընկերական հանդիպումներ անցկացրեցինք։ Իմ մարզավիճակի վերաբերյալ կասեմ, որ երկար ժամանակ բաց եմ թողել, և հիմա աստիճանաբար լավ մարզավիճակ եմ հավաքում։ Գիտեք, որ «ԱԶ Ալկմարը» շատ բարձրակարգ թիմ է։ Իհարկե, ուսումնասիրել ենք, ունի և՛ ուժեղ, և՛ թույլ կողմեր։ Ամեն ինչ անելու ենք, որ ուրախացնենք մեր ժողովրդին»,- ասել է Հարությունյանը։
«Նոա»-«ԱԶ Ալկմար» հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 19-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:45-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ



