Վանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետ
ПОЛИТИКАՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետ։ Հանդիպումը բաց և անկեղծ զրույց էր, որտեղ երիտասարդներն ազատորեն կիսվեցին իրենց մտահոգություններով, գաղափարներով և ապագայի տեսլականով։
Երիտասարդների կողմից բարձրաձայնվեցին մեր երկրի անվտանգության, կրթության որակի բարելավման, աշխատաշուկայի, համայնքային զարգացման և պետական կառավարման արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր։ Արթուր Վանեցյանը կարևորեց երիտասարդների ձայնը լսելի դարձնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ հենց նրանց ակտիվությունն ու նախաձեռնողականությունն են Հայաստանի ապագայի հենասյունը։ Նա ուշադրությամբ լսեց յուրաքանչյուր հարց ու առաջարկ՝ վստահեցնելով, որ երիտասարդների ներգրավվածությունը Հայաստանի հանրային և քաղաքական կյանքում առաջնային տեղ է զբաղեցնում։
Արթուր Վանեցյանը շեշտեց, որ կրթության չափորոշիչներն այսօր փոփոխման կարիք ունեն և պետք է համապատասխանեն ժամանակակից պահանջներին՝ հիմքում պահելով ազգային արժեքները։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է վերանայել գործող կրթական չափորոշիչները, որպեսզի համակարգը կարողանա ավելի արդյունավետ ձևավորել գիտելիք, կարողություններ և արժեհամակարգ։
Հանդիպումն անցավ վստահության մթնոլորտում՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ բաց երկխոսությունն ու համատեղ աշխատանքը կարող են դառնալ ամուր և վստահելի համագործակցության ու ապագայի հիմք։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



