Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել է. Նուբարաշենի ոստիկանների բացահայտումը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 6-ին Էրեբունի բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ: Ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը հայտնել էր, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:
Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 18-ի սահմաններում Նուբարաշենի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից ավտոտնակների մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդուն դանակով հարվածներ է հասցրել Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 16-ին 41-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հետևեք մեզ՝ այստեղ



