Պետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր Ավետիսյան
ПОЛИТИКАԻհարկե, հեշտ է դիվանին նստել և մեծ-մեծ խոսել կամ ստատուսներ գրել, կամ ծաղրել, քննադատել, բայց այդ ամենի փոխարեն պարտավոր ենք հասկանալ, որ իրականում բազմաթիվ կարևորագույն հարցեր անտեսելով՝ հայտնվելու ենք հենց այդ վիճակում։
Ժամանակին Ռուսաստանից գնահատականներ էին հնչում, իսկ մենք ծաղրում և անտեսում էինք այդ գնահատականները, արդյունքում կորցրեցինք Արցախը։
Այսօր պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք Ռուսաստանի դեմ։ Հիմա ինձ հետաքրքիր է՝ հայաստանյան քաղաքական էլիտաները, մեր հասարակությունը չե՞ն ուզում հասկանալ՝ Հայաստանը որպես ի՞նչ գործիք է օգտագործվում Ռուսաստանի դեմ, հանուն ի՞նչի է օգտագործվում, այդ օգտագործվելու արդյունքում մենք ինչ գին ենք վճարելու, ի՞նչ է լինելու մեր պետության և ժողովրդի հետ։
Այս հարցերը հետաքրքրո՞ւմ են մեզ, թե՞ ոչ, թե՞ մենք ամեն ինչից խոսելու ենք՝ բացի ամենակարևոր և մեզ համար իսկապես անվտանգության և պետականության հարատևման համար կարևորագույն հարցերից։
Կարծում եմ՝ պետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ։
Մհեր Ավետիսյան
1
Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»
2
Утверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосф...
3
Axios: Трамп дал Ирану несколько дней
4
Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства
5
Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»



