ԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտում
ЭКОНОМИКАԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) տարիներ շարունակ սերտորեն աշխատում է համայնքների հետ, ապահովելով ֆինանսական և ռազմավարական աջակցություն՝ առողջապահության և շրջակա միջավայրի ոլորտներում։
Քաջարան համայնքում ԶՊՄԿ-ի վճարած բնապահպանական հարկի մասհանման շնորհիվ էականորեն բարելավվել են բժշկական կենտրոնի կարողությունները, ինչպես նաև խոշոր ներդրումներ կատարվել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում։ Օրինակ՝ 2025 թվականին համայնքը ստացել է 235 միլիոն դրամ՝ Գեղի գետի վտակ Պահագետի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով։
Համայնքային առողջապահության որակը բարձրացնելու համար ԶՊՄԿ-ն ֆինանսական աջակցություն է տրամադրում նաև Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններին, ինչը թույլ է տալիս մայրաքաղաքից հրավիրել բարձրակարգ բժիշկ-մասնագետների։ Աշխատավարձերից բացի տրամադրվող հավելավճարների շնորհիվ, այս պահին Կապանի ԲԿ-ում աշխատում է 10 բարձրորակ մասնագետ, ապահովելով ժամանակակից և հասանելի բուժօգնություն տեղում։
Այս ծրագրերը վկայում են, որ ԶՊՄԿ-ն ոչ միայն արդյունաբերական հսկա է, այլև հավատարիմ գործընկեր է համայնքների համար՝ աշխատելով մարդկանց կողքին՝ բարձր որակավորում ապահովելով ծառայություններում, զարգացնելով ենթակառուցվածքները և բարելավելով բնակչության կյանքի որակը։



