Ֆրանսիայի ռազմածովային ուժերը 2,4 տոննա կոկաինով նավ են առգրավել
ВИДЕОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի ռազմածովային ուժերը 2,4 տոննա կոկաին են առգրավել Ֆրանսիական Պոլինեզիայում գտնվող մի նավից՝ Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ իրականացված գործողության ընթացքում, հայտնում է Le Monde-ը։
Հինգշաբթի բաց ծովում զինված ուժերի Falcon Guardian ինքնաթիռի աջակցությամբ իրականացված 100 հակ կոկաինի առգրավումը մեկ ամսվա ընթացքում պոլինեզիական ջրերում հայտնաբերված թմրանյութի ընդհանուր քանակը հասցրել է գրեթե 12 տոննայի։ Խոսքը երեք խոշոր առգրավումների մասին է (յուրաքանչյուրը՝ 2-ից 5 տոննա) նավերի վրա, ինչպես նաև 473 կիլոգրամի՝ Պապեետեի նավահանգստում գտնվող բեռնարկղում։
Ինչպես նախորդ դեպքերում, թմրանյութը ոչնչացվել է ծովում։
Այս թմրանյութերը նախատեսված չեն Ֆրանսիական Պոլինեզիայի համար, սակայն թմրավաճառներն անցնում են այդ ջրերով՝ Լատինական Ամերիկայի արտադրող երկրներից թմրանյութը հասցնելով Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի սպառող երկրներ, ինչպիսիք են Նոր Զելանդիան և հատկապես Ավստրալիան։
Հետևեք մեզ՝ այստեղ



