Թոփուրիան Ծառուկյանին նոկաուտի կենթարկի․ Թոփուրիայի մարզիչ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իլիա Թոփուրիայի մարզիչ Խավի Կլիմենտը կարծիք է հայտնել Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի մասին՝ նշելով, որ իր սանը հեշտությամբ կհաղթահարի հայ մարտիկի արգելքը։
«Արմանը չի կարողանա հաղթել։ Նա չունի այն ուժը, որը թույլ կտա առավելության հասնել Թոփուրիայի նկատմամբ։ Սա խառը մենամարտեր (MMA) է, այլ ոչ թե ըմբշամարտ։ Այստեղ հարվածում են։
Ծառուկյանը Իլիայի մակարդակին չէ։ Իլիան նրան նոկաուտի կենթարկի»,- մասնագետի խոսքերն է մեջբերում ABC-ն։
Հիշեցնենք, որ Իլիա Թոփուրիան իր վերջին մենամարտն անցկացրել է UFC 317 մրցաշարի շրջանակում՝ մրցելով բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ։ Իսպանացի մարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել առաջին ռաունդում՝ նվաճելով Դանա Ուայթի փրոմոուշընի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին։
Հետևեք մեզ՝ այստեղ



