Ես երբեք նման ֆուտբոլիստի չեմ հանդիպել․ Բուֆոնը՝ Ռոնալդուի մասին
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալական ֆուտբոլի լեգենդ, աշխարհահռչակ նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կիսվել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի դեմ ունեցած դիմակայությունների վերաբերյալ իր հիշողություններով՝ խոստովանելով, թե ինչ հոգեբանական ազդեցություն էր թողնում պորտուգալացին մրցակիցների վրա։
Խոսելով Ռոնալդուի վարպետության մասին՝ Բուֆոնը նշել է.
«Կրիշտիանուն գրավել է դարպասս մեր բոլոր դիմակայություններում՝ բացառությամբ մեկ դեպքի, երբ ինձ հեռացրին դաշտից։ Սակայն նույնիսկ այդ դրվագից հետո նա, միևնույն է, գոլ խփեց։ Նրա դեմ յուրաքանչյուր խաղից առաջ ես գիշերները չէի կարողանում քնել»։
Դարպասապահն առանձնահատուկ շեշտադրել է Ռոնալդուի ֆիզիկական և հոգեբանական հատկանիշները.
«Նա օժտված էր անհավանական ագրեսիայով, անողոքությամբ և արագությամբ, ինչի շնորհիվ մրցակիցները միշտ հինգ մետր հետ էին մնում նրանից։ Ես երբեք նման ֆուտբոլիստի չեմ հանդիպել։ Նա իսկական գազան էր տուգանային հրապարակում և միշտ նպատակադրված էր գոլ խփելու», — նշել է Բուֆոնը DAZN Italia-ի հետ զրույցում։
Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն և Ջանլուիջի Բուֆոնը միմյանց դեմ հանդիպել են 8 անգամ, որոնց ընթացքում Կրիշտիանուն 9 անգամ գրավել է Ջիջիի պաշտպանած դարպասը։
Հետևեք մեզ՝ այստեղ



