Ռուբիոն քննադատել է «աշխարհ առանց սահմանների» գաղափարը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Սառը պատերազմի ավարտից հետո արևմտյան երկրները ընկել են վտանգավոր մոլորության մեջ՝ հավատալով, թե աշխարհում սկսվել է «պատմության ավարտը», և բոլոր պետությունները ժամանակի ընթացքում կդառնան լիբերալ ժողովրդավարություններ։ Այս մասին նա խոսել է Մյունխենի անվտանգության համաժողովում՝ ընդգծելով, որ այդ մոտեցումը սխալ էր։
Ռուբիոյի խոսքով՝ Արևմուտքը ենթադրել էր, որ առևտրային և տնտեսական կապերը կարող են փոխարինել ազգային ինքնությանը, իսկ կանոնների վրա հիմնված գլոբալ համակարգը՝ ազգային շահերին։ Նա նշել է, որ «աշխարհ առանց սահմանների» գաղափարը անտեսել է մարդկային բնույթն ու պատմական փորձը և արդյունքում թանկ է արժեցել արևմտյան քաղաքակրթությանը։
Պետքարտուղարը հավելել է, որ նման քաղաքականության հետևանքներից մեկը դարձել է զանգվածային միգրացիան, որը, նրա կարծիքով, վտանգի տակ է դրել հասարակությունների համախմբվածությունն ու մշակութային շարունակականությունը։ Ռուբիոն ընդգծել է ազգային սահմանների վերահսկողության անհրաժեշտությունը և նշել, որ իր խոսքերը չպետք է դիտարկվեն որպես քսենոֆոբիա։ Ավելի վաղ նա նաև կոչ էր արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ այն անվանելով անարդյունավետ կառույց։
Հետևեք մեզ՝ այստեղ



