Հերթական խայտառակ տապալումը․ Հրայր Կամենդատյան
Հերթական խայտառակ տապալումը։
Ազգային Ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի փոփոխությունը։
Ըստ այդմ՝
1.աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1 (մինչ փոփոխությունը պահանջը նախատեսված էր 2026 թ․ հունվարի 1-ով),2.մինչև 2027 թ. հուլիսի 1-ը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավոր բնույթ, իսկ համակարգով կնքված պայմանագրերը, համաձայնագրերն ու ընդունված հրամաններն ունենալու են իրավական ուժ։ Սահմանվել է նաև անցումային կարգավորում, որով ժամկետի երկարաձգման փոփոխությունները տարածվելու են նաև 2026 թ․ հունվարի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա,գործող աշխատանքային պայմանագրերը մինչև 2026 թ․ դեկտեմբերի 31-ը պարտադիր թվային համակարգ մուտքագրած լինելու ժամկետը ևս երկարաձգվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը
Ամիսներ շարունակ կաբինետից, նկուղում, ավտոմեքենայի սալոնից սրտիկ ցուցադրող հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը տապալել է կարևորագույն պետական միջոցառումը։ Ինչու է նա դեռևս պաշտոնավարում , հըն՞։ Ակնհայտ է , որ պաշտոնյան տապալել է իր ծառայողական պարտականություւնը։
Զավեշտական է , այս տապալման հեղինակ և մեղավոր է նաև ԱԺ քպ պատգամավորները։ Բայց բոլորը ստացել են մլն դրամների պարգևատրումներ։
Լսեք, գոնե ստացած պարգևները բերեք, ետ հանձնեք:



