Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Մասնակցում ենք ընտրություններին միայն մեկ՝ գործող իշխանությանը հեռացնելու նպատակով․ «Հրապարակ»

ИНТЕРВЬЮ

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» թերթին։


- Գիտեմ, որ մտահոգված եք Ձեր ընկերոջ՝ Խաչիկ Գալստյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներով, կալանքով։ Ի՞նչ պլաններ ունեք քաղբանտարկյալի պաշտպանության առումով։
- Խաչիկ Գալստյանի պաշտպանությամբ իրավաբանական մասով զբաղվում է փաստաբանական խումբը, ընդ որում, նրանց գնահատմամբ, ընդհանրապես հիմք չկա Խաչիկ Գալստյանին քրեական հետապնդման ենթարկելու եւ ազատությունից զրկելու համար։ Մնացած քաղաքական ակցիաները, քաղաքական պրոցեսները հանրության աչքի առջեւ են։ Ինչ խոսք, մեր պայքարը ոչ միայն Խաչիկ Գալստյանի ազատության, այլեւ առհասարակ բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար է, եւ չի կարելի տարանջատել՝ մարդը կուսակցության անդամ է կամ առհասարակ կուսակցական չէ, ուղղակի մարդ է, որ ունի տարբերվող հայացքներ այս իշխանությունների հայացքներից եւ դրա պատճառով հետապնդվում է։ Մենք պայքարում ենք բոլոր քաղբանտարկյալների համար, հիմա, ցավոք, Հայաստանում աննախադեպ քանակի՝ քաղաքական հայացքներով պայմանավորված բանտարկյալներ կան, այսպիսի իրավիճակ երբեւիցե, կարծում եմ, չի եղել։

- Եվ որքան նախընտրական պայքարը թեժանա, նման բանտարկյալները, կարծում եք՝ կարող են ավելանա՞լ։
- Միանշանակ՝ այո, դա իշխանությունը չի էլ թաքցնում, բացահայտ ասում են՝ ով իրեն լավ չպահի, կտանենք կլցնենք, իրենց բառերով ասած՝ «ԿԳԲ-ի պադվալները», այս կանենք, այն կանենք։ Բայց դա մեզ չի վախեցնում, եւ վստահ եմ, որ որեւէ մեկին չի վախեցնում։ Այլեւս Հայաստանում մարդուն ազատությունից զրկելով՝ չես կարող վախեցնել, դարձել է սովորական, եւ մարդիկ պատրաստ են իրենց գաղափարների համար, իրենց պայքարի համար նաեւ զրկվել ազատությունից։

- Ուղղակի այնքան չզրկվեն, որ ընդդիմադիր թեւի հիմնական ուժերը պակասեն՝ նախընտրական պայքարի կազմակերպչական փուլում։ Կա՞ այդպիսի մտավախություն։
- Իհարկե, նման վտանգ կա, որովհետեւ, օրինակ, Խաչիկ Գալստյանը «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ դուք հասկանում եք, որ հատկապես էս նախընտրական փուլում ինչքան մեծ ծավալի աշխատանք էր կատարում, եւ նրան այս համակարգից հանելը, անգամ 1 կամ 2 ամսով, իրականում բավականին բարդացնում է մեր կուսակցական աշխատանքները, ընդ որում՝ թե՛ գաղափարական, թե՛ կազմակերպչական առումներով։ Բայց էլի եմ կրկնում՝ մենք պատրաստ ենք դրան, վստահ եմ, որ Խաչիկն էլ է պատրաստ, մնացածն էլ, ով այսօր անազատության մեջ է, պատրաստ են, ու ինչքան էլ գործը բարդանա, որեւէ խնդիր չեմ տեսնում։ Օրը գալու է, բոլորը պատասխան են տալու թե՛ օրենքի առջեւ, թե՛ իրենց խղճի առջեւ, նրանք չեն կարող խուսափել այս ամենի համար պատասխանատվությունից։

- Նախորդ ընտրապայքարում դուք չունեիք, չէ՞, ձեր կուսակցությունից այդպիսի կարգավիճակով ներկայացուցիչ։
- Չէ, բայց, առհասարակ, առաջին քաղաքական հայացքներով բանտարկյալն էլի եղել է մեր կուսակցությունից՝ Արսեն Բաբայանը, որը հիմա Խաչիկ Գալստյանի փաստաբանն է։ Այդ գործը գուցե մոռացվել է, բայց նրան ձերբակալեցին, եւ մեղադրանք ներկայացվեց՝ «իշխանությունը զավթելու համար», որն անհեթեթություն էր, ազատազրկեցին որոշ ժամանակով, հետո ազատ արձակեցին։

- Եվ Արսեն Բաբայանն իշխանություն չէր զավթել ու մինչեւ հիմա էլ, կարծես, չի զավթել, փաստորեն։
- Այո, (ծիծաղում է), չզավթեց ու, ամենակարեւորը՝ դատարանում արդարացվեց։ Այսինքն՝ մարդուն հետապնդել են, ինչ-որ մի փուլում ազատազրկել են, վերջում պարզվել է, որ սուտ է, դատական վախճան չի ունեցել այդ գործը։ Նույնը Խաչիկ Գալստյանի դեպքում կլինի։ Ես առաջին օրը, երբ Խաչիկ Գալստյանին ձերբակալեցին, ասել եմ՝ չեմ կարող մանրամասներ հայտնել, որովհետեւ կաշկանդված եմ նախաքննական գաղտնիքով, բայց վստահաբար ասում եմ, որ այստեղ գործ չկա։ Ժողովրդի լեզվով ասած՝ գործը ջուր է եւ այդ գործը եւս չի ունենալու դատական վախճան, դա զուտ պատժիչ գործողություն է։ Ընդ որում՝ Խաչիկ Գալստյանին, նաեւ Արամ Քոչարյանին եմ ուզում հիշատակել՝ մեր Վաղարշապատի կառույցի պատասխանատուին, որը էլի ձերբակալվեց դեկտեմբերի 30-ին։ Նկատենք, որ այն տվյալները՝ իբրեւ այդ «հանցագործության» մասին, իրենք ձեռք են բերել նոյեմբերի 16-ին, հիմա հարց է առաջանում․ եթե այդ տվյալները ստացել եք նոյեմբերի 16-ին, ոչինչ դրանցում ո՛չ ավելացել, ո՛չ պակասել է, ինչո՞ւ այդ գործողությունը չարեցիք անմիջապես հաջորդած օրերին՝ նոյեմբերի 17-ին, 18-ին, այլ ձերբակալեցիք հատկապես դեկտեմբերի 30-ին։ Իմաստը ո՞րն էր։

- Կարծո՞ւմ եք՝ այդ հետաձգման նպատակն ընտանիքներին, հարազատներին ընկճե՞լն է, նաեւ՝ ձեզ հոգեբանորեն ճնշե՞լն է։
- Իհարկե, շատ դժվար կացություն է ստեղծվում մարդկայնորեն։ Ընդ որում՝ ընտանիքի անդամների համար․ անչափահաս երեխա ունի Խաչիկը, Արամն ունի երեխաներ, իրենց ընտանիքների համար, իհարկե, շատ բարդ է։ Բայց ես հասկանում եմ, եւ իրենք էլ են հասկանում։ Ընդ որում՝ Խաչիկը մեզնից ավելի պինդ է իրեն պահում հիմա։ Այնտեղից բոլորին ասում է՝ հանկարծ չհուսահատվեք, գնացեք առաջ, պետք է պայքարենք, պայքարը շարունակում ենք։ 

- Դուք ասում եք՝ մի երկու ամիս են հետաձգել, բայց ունենք այսպիսի քրեական գործ, որտեղ մի 7 տարի են բաց թողել։
- Արշակ սրբազանի մասին եք ակնկարկում, այո, հերթական քաղբանտարկյալի մասին է։ Գիտե՞ք, մենք մի աբսուրդ ժամանակահատվածում ենք ապրում, երբ սրբազաններն են գտնվում կալանքի տակ, եւ մենք հիմա, չգիտեմ՝ իրենց անվանենք քաղբանտարկյա՞լ, թե՞ ինչ։ Շատ լավ բնութագիր են տվել՝ «խղճի բանտարկյալներ», երեւի այդպես պետք է անվանենք, որովհետեւ իրենք քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում։

- Քաղաքական գործունեությունն է հիմա ավելի շատ խղճի գործունեության հետ նույնացվում։
- Այո, այո։

- Դուք ասացիք՝ նախաքննական գաղտնիք չեմ բացահայտի, ու ես մտածեցի, որ Դուք ընդհանրապես շատ գաղտնապահ եք։ Հանրությունը կարծում է, որ Դուք պաշտոնի բերումով շատ բան գիտեք, բայց ո՛չ նախորդ ընտրություններին եւ ո՛չ էլ մինչեւ հիմա չեք բացահայտել։ Թվում է՝ կա ակնկալիք, որ եթե ոչ նախաքննության գաղտնիքները, այլ բաներ կարող եք ասել, որոնք մարդկանց համար գուցե կարեւոր կլինեն ընտրություն կատարելիս։ Սպասե՞նք Ձեզնից այդպիսի բացահայտումներ։
- Ես բազմիցս ասել եմ, որ իմ ծառայության ընթացքում ինձ հայտնի դարձած տվյալները երբեք չեմ հրապարակայնացնելու։

- Արդյոք իրենք այդպե՞ս կվարվեին։
- Այսպես ասեմ․ իմ եւ այս իշխանությունների տարբերությունը հենց դրա մեջ է, որ ես, չլինելով իշխանություն, ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում պետության եւ պետականության, պետական ինստիտուտների նկատմամբ, քան՝ իրենք։ Իրենք ցանկացած պահի ցանկացած գաղտնիք կարող են հրապարակել։

- Իսկ կարո՞ղ են չեղած տվյալներ գեներացնել, հրապարակել։
- Կարող են գեներացնել ու չմտածել հետեւանքների մասին։ Ինձ համար ամենածանրն այն է, երբ հատկապես Ազգային անվտանգության ծառայությանը վերաբերող տեղեկություններ են սկսում հրապարակայնացնել։ Մենք ականատես եղանք մի բանի, որն ամենավատ երազում չէինք կարող տեսնել՝ ԱԱԾ-ն պաշտոնական պատասխան է տալիս մի լրատվամիջոցի, այն մասին, թե իբրեւ այսինչը հանդիսացել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի գործակալ։ Մենք՝ ԱԱԾ աշխատակիցներս, ամենավատ երազում չէինք կարող պատկերացնել, որ այդ շենքից հնարավոր է նման տեղեկատվություն դուրս գա։

- Տեսակետ կա, որ խորհրդային պետությունն էլ չէր կարող պատկերացնել, որ իր КГБ-ում եղել են հայերենով այդպիսի փաստաթղթեր։ Այդ թղթի կեղծ լինելու մասին վարկածը կարո՞ղ է գոյություն ունենալ, մինչեւ մի օր իրականությունը պարզվի։
- Համենայնդեպս, ես չեմ պնդում, թե այդ թուղթն իրական է կամ կեղծ է։ Անգամ այդ բանավեճի մեջ չեմ մտնում, ես ասում եմ՝ ԱԱԾ-ն պաշտոնապես պատասխանել է ինչ-որ մի լրատվամիջոցի հարցի, այն դեպքում, երբ, առհասարակ, այդ հարցի ձեւակերպումն արդեն կոռեկտ չէ, իսկ դրան պատասխանելը հանցագործություն է։

- Երբեմն հակառակորդին ձեռնտու է, երբ իր դեմ պայքարողները սկզբունքային են, բայց նախընտրական շրջանում այդպիսի անդավաճան սկզբունքներով զինված՝ ընդդիմությունը կարո՞ղ է հաղթել։ Ընդհանրապես, ժամանակը շատ քիչ է, կարողանալո՞ւ է ընդդիմությունն արագություն հավաքել եւ հաջողություն գրանցել ընտրություններում։
- Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարեւոր է ընդդիմադիր հիմնական ուժերի ճիշտ համագործակցությունը։ Եթե չլինի այդ համագործակցությունը, եթե բոլորը միայն իրենց շահով ու իրենց ամբիցիաներով առաջնորդվեն, որեւէ օգուտ չենք ունենալու։ Բայց վստահ եմ, որ այդպես չի լինի, ու նաեւ գիտեմ, որ ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար։ Այդ նպատակը պետք է ֆիքսել, մենք պետք է հասկանանք՝ ինչի համար ենք մասնակցում ընտրություններին։ «Հայրենիք» կուսակցությունը եւ ես մասնակցում ենք ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու համար։ Իմ նպատակը պատգամավոր դառնալը չէ, իմ նպատակն ԱԺ-ում խմբակցություն ունենալը չէ, իմ նպատակն այս իշխանությունից ազատվելն է, եւ ես ամեն ինչ անելու եմ, որ մենք դրան հասնենք։

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян