Հայտնաբերել ու առգրավել են մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները և Ազգային անվտանգության աշխատակիցները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին փետրվարի 6-ին։
Ժամը 16․30-ի սահմաններում, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Արին Բերդի 5-րդ նրբանցքում քրեական ոստիկանները ձերբակալեցին Աբովյան քաղաքի բնակիչ երկու և Հրազդան քաղաքի բնակիչ մեկ տղամարդու։ Վերջինիս վարած «Լադա-2105» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն։
31-ամյա աբովյանցու խուզարկությամբ հայտնաբերվեց տոպրակ՝ մեթամֆետամինի նմանվող զանգվածով, որի քաշը կազմեց մեկ կիլոգրամ 96 գրամ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ



