Հնդկաստանը կրճատելու է Ռուսաստանից նավթի ներմուծումը․ Թրամփ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանը շարունակում է նավթ ներմուծել Ռուսաստանից, բայց փոքր քանակությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business-ին տված հարցազրույցում։
«Նրանք հիմա շատ քիչ են գնում։ Նրանք զգալիորեն կրճատել են, և ես պարզապես մի փոքր խթան տվեցի նրանց», - ասել է նա։
Փետրվարի 2-ին Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համաձայնել է դադարեցնել Ռուսաստանից նավթ գնելը։ ԱՄՆ նախագահը նշել է, որ իր համար պատիվ է խոսել «իմ լավագույն ընկերներից մեկի» և «իմ երկրի ազդեցիկ և հարգված առաջնորդի»՝ Նարենդրա Մոդիի հետ։ Համաձայնագրի շրջանակներում Թրամփը նաև հայտարարել է հնդկական ապրանքների փոխադարձ մաքսատուրքերը 25%-ից մինչև 18% նվազեցնելու որոշման մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ



