Խաղաղություն նշանակում է թշնամանքի վերացում, ոչ թե պետական մակարդակով թշնամանքի քարոզ հայերի նկատմամբ. Թաթոյան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խաղաղություն նշանակում է նաև թշնամանքի վերացում, պետական մակարդակով ոչ թե թշնամանքի պետական քարոզ հայերի նկատմամբ, այլ իրական խաղաղություն` առանց զավթողական սպառնալիքների ու ատելության։ Այս մասին գրել է «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:
«Ե՞րբ կարող է խաղաղություն լինել Հայաստանում. ԱՄՆ-ի Յելի համալսարանի իրավունքի դպրոցում նշել եմ, որ իրական խաղաղություն նշանակում է ոչ թե թաքցնել կամ մոռացության տալ խնդիրները, այլ գտնել լուծումներ:
Հայաստանի դեպքում դա կլինի այն ժամանակ, երբ՝
ադրբեջանական զինված կազմավորումները դուրս գան և վերջ դնեմ ՀՀ տարածքների օկուպացիային, արցախցիների բնական իրավունքները վերականգնվեն,
գերիներն ազատ արձակվեն։
Խաղաղություն նշանակում է նաև թշնամանքի վերացում, պետական մակարդակով ոչ թե թշնամանքի պետական քարոզ հայերի նկատմամբ, այլ իրական խաղաղություն` առանց զավթողական սպառնալիքների ու ատելության»,- գրել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



