Էրդողանը իր որդուն՝ Բիլալին, դիտարկում է որպես հնարավոր իրավահաջորդ
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր որդուն՝ Բիլալին, դիտարկում է որպես հնարավոր իրավահաջորդ, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ կուսակցական շրջանակներում ավելի ու ավելի է քննարկվում իշխանության փոխանցման հարցը։ Քննարկվում է Բիլալ Էրդողանի քաղաքականության մեջ աստիճանական ներգրավման սցենար՝ ղեկավար պաշտոններ, ներառյալ՝ կուսակցության ղեկավարության զբաղեցնելու նպատակով։
Աղբյուրները նշում են, որ Էրդողան կրտսերը զգալիորեն ավելի ակտիվ է դարձել հասարակական ոլորտում։ Նա պարբերաբար հրապարակային ելույթներ է ունենում, պետական լրատվամիջոցները ավելի հաճախ են նրա մասին հաղորդումներ պատրաստում, նախագահը որդուն իր հետ տանում է արտասահմանյան ուղևորությունների։ Բիլալն արդեն իսկ ներգրավված է կուսակցության և կառավարության ներսում կադրային հարցերում։
Միաժամանակ գործակալության աղբյուրները խոստովանում են, որ այդ ծրագրերը կարող են չհաջողվել, սակայն իրավիճակը ներկայում բարենպաստ է Էրդողան Ավագի համար։ Թուրքիան ազդեցություն է ձեռք բերում աշխարհում, և նախագահը լավ հարաբերություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ



