Հայաստանն առաջիկա օրերին ԱՄՆ-ին կփոխանցի TRIPP համաձայնագրի նախագծի հետ կապված իր դիտարկումները
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանն առաջիկա օրերին ԱՄՆ-ին կփոխանցի իր դիտարկումները՝ կապված TRIPP-ի համաձայնագրի նախագծի հետ:
«Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին:
«TRIPP-ի մասով առաջնորդվելու ենք հետևյալ ժամանակացույցով՝ առաջիկա օրերին մենք Միացյալ Նահանգների գործընկերներին կփոխանցենք TRIPP-ի համաձայնագրի նախագծի հետ կապված մեր դիտարկումները: Ընդ որում, համաձայնագրի նախագիծը հիմնված է լինելու երկու երկրների կառավարությունների հաստատած իրագործման շրջանակի վրա, որն էլ իր հերթին հիմնված է օգոստոսի 8-ի հռչակագրի վրա»,-ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ սկսվել է նաև TRIPP նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը և գնահատումը, որը շատ կարևոր է նախագծի իրագործման համար:
Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ տարբեր ոլորտներում համագործակցությանը՝ վարչապետն ասաց. «Նաև միջուկային էներգետիկայի ոլորտում կտեսնենք, թե ինչպես ենք շարունակում մեր համագործակցությունը: Այստեղ մի քանի գործընկերների հետ ունենք երկխոսություն: Իհարկե, որոշում կկայացնենք այն նախագծի օգտին, որն առավելագույնս համապատասխանում է Հայաստանի շահերին»:
Հետևեք մեզ՝ այստեղ



