Հրապարակա՛վ պաշտպանել Հայաստանի բարեկամ Իրանին․ ահա՛ Հայաստանի իշխանության այսօրվա անելիքը. Խաչիկ Ասրյան
БЛОГՇնորհավորո՛ւմ ենք Իրանին՝ Ազգային տոնի առթիվ
Իրանը Հայաստանի համար միակ հարևանն է, որը ոչ միայն չի սպառնացել Հայաստանի տարածքային ամբողջականությանը, այլ մշտապես հանդես է եկել Հայաստանի սահմանների անխախտելիության օգտին։
Հայաստանի հարևան, բարեկամ և բնական դաշնակից Իրանի նկատմամբ միջազգային ճնշումները, ռազմական սպառնալիքները և բացահայտ թշնամական հռետորաբանությունն ուղիղ կերպով առնչվում են նաև Հայաստանին։
Այս պահին, երբ Ամերիկան բացահայտ քննարկում է Իրանի դեմ ռազմական հերթական հարձակման հնարավորությունը, երբ Իրանի ու նրա ժողովրդի գլխին կախված է պատերազմի սպառնալիքը, Հայաստանի իշխանությունը պարտավոր է հրապարակավ հայտարարել, որ ամբողջությամբ սատարում և պաշտպանում է Իրանին և Իրանի ժողովրդին, որ Իրանի դեմ պատերազմը պատերազմ է Հայաստանի դեմ։
Եթե Իրանի դեմ պատերազմ սկսվի, այն անմիջապես վերաբերելու է նաև Հայաստանին․ այդ նույն պատերազմն ուղղակի ոչնչացնելու է Հայաստանի սահմանները, Հայաստանի անվտանգությունը, Հայաստանի տնտեսությունը։
Այս իրավիճակում Հայաստանի իշխանության այսօրվա անելիքը մեկն է՝ հրապարակավ պաշտպանել Հայաստանի բարեկամ Իրանին՝ միջազգային հարթակներում, քաղաքական հայտարարություններում, անհրաժեշտության դեպքում՝ նաև ռազմական աջակցությամբ։
Հայաստանի իշխանությունը պարտավոր է հասկանալ, որ պատմական պահերին պահանջվում են պատմական որոշումներ։ Եվ, այսօր այդ որոշումը մեկն է՝ կանգնել Իրանի և Իրանի ժողովրդի կողքին՝ որպես արժանապատիվ հարևան, բարեկամ և դաշնակից։
Հրապարակա՛վ պաշտպանել Հայաստանի բարեկամ Իրանին․ ահա՛ Հայաստանի իշխանության այսօրվա անելիքը։
Շնորհավորո՛ւմ ենք բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն իշխանությանը և Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության 47-րդ տարեդարձի՝ Ազգային տոնի կապակցությամբ։ Այս նշանակալի օրը խորհրդանշում է Իրանի ժողովրդի ինքնիշխան կամքը, ազգային ինքնության ամրապնդումը և պետության զարգացման կարևոր ուղին։
Մաղթում ենք Իրանին և Իրանի ժողովրդին խաղաղություն, բարգավաճում, նորանոր հաջողություններ։
Խաչիկ Ասրյան
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ
1
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Новые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями от...
4
Копыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»
5
Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»



