Սպերցյանը վնասվածք է ստացել
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը «Матч ТВ»-ի եթերում մանրամասներ է հայտնել թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վնասվածքի մասին։ Այս մասին գրում է Արմսպորտը։
Հայ ֆուտբոլիստը չի ընդգրկվել թիմի հայտացուցակում Մոսկվայի «Դինամոյի» դեմ կայանալիք խաղի համար։ Մուսաևի խոսքով՝ պատճառը մարզման ժամանակ ստացած վնասվածքն է, սակայն լուրջ անհանգստության կարիք չկա։
«Հույս ունեմ, որ ամեն ինչ լուրջ չէ։ Նախախաղային մարզման ժամանակ նա անհաջող ընկավ։ Հետազոտությունը ցույց տվեց, որ վիճակն այնքան էլ վատ չէ։ Վերականգնման համար մի քանի օր է պետք։ Որոշեցինք չռիսկել և նրան դուրս թողնել հայտացուցակից»,- ասել է Մուսաևը։
Մարզիչը նաև հավելել է, որ վնասվածք ունի Կազբեկ Մուկաիլովը, ով ոտքը ոլորել էր «Զենիթի» դեմ խաղում, սակայն 3-4 օրից նա կվերսկսի մարզումները։
Հիշեցնենք, որ այսօր՝ երեքշաբթի օրը, Աբու Դաբիում կայանալու է Winline ՌՊԼ Ձմեռային գավաթի վճռորոշ հանդիպումը «Կրասնոդարի» և «Դինամոյի» միջև։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:
Հետևեք մեզ՝ այստեղ



