Ֆասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին
ОБЩЕСТВОՖասթ Բանկը և Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը, ամփոփելով գործակցության մեկ տարին, արձանագրել են համատեղ նախագծի նշանակալի հաջողություններն ու ձեռքբերումները․ կարճ ժամանակահատվածում ընկերությունները հասցրել են իրականացնել մի շարք համատեղ նախաձեռնություններ և արշավներ: Ընդամենը մեկ տարվա ընթացքում Ֆասթը ձևավորել է քարտապանների մեծ համայնք և խոսուն ներկայություն։
Visa վճարահաշվարկային համակարգի Կովկասում և Մոլդովայում տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն հպարտությամբ է խոսել Ֆասթ Բանկի և Visa-ի գործընկերության մասին․ «Մեր գործակցությունն սկսվեց այն ժամանակ, երբ Ֆասթ Բանկը կատարեց համարձակ քայլ՝ դառնալով Visa-ի լիիրավ անդամ և պատրաստ լինելով թողարկել քարտեր և մատուցել էքվայրինգի ծառայություններ։ Այդ ժամանակից ի վեր մենք տպավորիչ առաջընթաց ենք գրանցել։ Միասին մենք զրոյից կառուցել ենք հզոր վճարային ենթակառուցվածք՝ մշակելով ժամանակակից վճարման մեթոդներ և թողարկելով նորարարական պրոդուկտներ։ Ես հպարտ եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում Visa Infinite-ը հասանելի դարձավ Ֆասթ Բանկի հաճախորդներին՝ ամրապնդելով Հայաստանի պրեմիում սեգմենտը։ Շնորհակալություն, Ֆասթ Բա՛նկ, ձեր վստահության, նպատակասլացության և կատարելությանը մշտապես ձգտելու համար։ Շնորհավորում եմ մեր գործընկերության առաջին տարեդարձը՝ նայելով դեպի ավելի պայծառ ապագա», - ասել է նա։
Ֆասթ Բանկն իր հաճախորդներին այսօր առաջարկում է քարտերի լայն տեսականի՝ Visa Digital, Visa Classic, Visa Gold, Visa Infinite, Visa Infinite Metal և Visa Business Platinum: Visa քարտերը Ֆասթ Բանկի ստեղծագործական թիմի մտահաղացմամբ ներկայացված են ինքնաոճ դիզայնով՝ ակնով, որը խորհրդանշում է ապագայի զարկերակն զգալու Բանկի տեսլականը։ Յուրաքանչյուր ԱկնՔարտ ունի բազմաթիվ առավելություններ:
Ֆասթ Բանկի քարտային տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Անի Արշակյանը նշել է․ «2023 թվականին Ֆասթ Բանկը մեծ աշխատանքներ է իրականացրել Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ քարտեր թողարկելու ուղղությամբ, և այդ ընթացքում իրականացրել ենք մեծ տեխնիկածրագրային առաջադրանքներ, քարտերի դիզայնի յուրօրինակ աշխատանք: Ես հույս չեմ հայտնում, այլ համոզված եմ, որ Visa վճարահաշվարկային համակարգի հետ մեր համատեղ ձեռքբերումները շարունակվելու են, և այդ համակարգի հետ մեր համագործակցությունը կարող եմ համարել մեր լավագույն նախագծերից մեկը»։
Ֆասթ Բանկն ակտիվ համագործակցության մեջ է Visa վճարահաշվարկային համակարգի գործընկերների հետ և իրականացնում է քայլեր նոր պրոդուկտների ու հնարավորությունների ներդրման ուղղությամբ։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։



