Իտալիայում առանց հարգելի պատճառի դանակ կրելու համար կարող են հայտնվել բանտում
ФОТОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի կառավարությունը՝ Ջորջիա Մելոնիի գլխավորությամբ, հաստատել է անվտանգության միջոցների նոր փաթեթ: Ութ սանտիմետրից ավելի երկար շեղբով դանակ կրելն առանց հարգելի պատճառի այժմ կարող է հանգեցնել մինչեւ երեք տարվա ազատազրկման, տեղեկացրել է DW-ն: Իշխանությունները խստացումը բացատրում են փողոցային բռնության աճով, հիմնականում երիտասարդների շրջանում:
Առիթ է ծառայել վերջերս դպրոցում 18-ամյա տղայի դանակահարության դեպքը, նա դանակահարվել էր դասընկերոջ կողմից: Իրավապահ մարմինները կկարողանան մինչեւ 12 ժամ կալանավորել հասարակական կարգի համար սպառնալիք ներկայացնող անձանց: Ոստիկաններին նաեւ խոստանում են ավելի մեծ իրավական իմունիտետ ինքնապաշտպանության նպատակով զենք օգտագործելիս:
Այս միջոցառումները ցույցերի ժամանակ բռնի բախումների պատասխանն են. անցյալ հանգստյան օրերին Թուրինում վիրավորվել է ավելի քան 100 ոստիկան, նրանց վրա մահակներով եւ մուրճերով հարձակման կադրերը տարածվել են սոցցանցերում:
Հետևեք մեզ՝ այստեղ



