Զինակից ընկերոջը ծեծի է ենթարկել մաքրություն չկատարելու համար
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 6-ին Կապանի կայազորի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել զորանոցում մաքրության աշխատանքներ կատարելուց հրաժարվելու պատճառով զինակից ընկերոջը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին։
Զինվորական կոչման բերումով իր նկատմամբ ստորադաս (ենթակա) հանդիսացող, նույն վաշտի վարորդ, շարքային Հ.Հ.-ի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել շարքային Հ.Հ.-ի նկատմամբ՝ ոտքով հարվածել է նրա դեմքին՝ պատճառելով «ձախ ստորակնակապճային և ձախ այտային շրջանների քերծվածքների ձևով» առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։
Բ․ Թ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 520 հոդվածի 2-րդ մասով, որը սահմանում է ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը։
Հետևեք մեզ՝ այստեղ



