Սննդամթերքների գլոբալ կորուստները 2026թ. կարող են կազմել 540 մլրդ դոլար
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2026թ․ սննդամթերքի թափոններից առաջացող համաշխարհային տնտեսական վնասները կհասնեն 540 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա 526 միլիարդ դոլարի համեմատ, նշվել է պիտակավորման եւ փաթեթավորման լուծումների մատակարար Avery Dennison ընկերության հետազոտությունում, տեղեկացրել է Agence Ecofin-ը։
Գնահատականը հիմնված է Մեծ Բրիտանիայում գործող Տնտեսական եւ գործնական հետազոտությունների կենտրոնի (CEBR) անցկացրած մանրածախ առեւտրի մոտ 3 500 ղեկավարների հարցման եւ տնտեսական մոդելավորման վրա։
Միսը 2026թ․ կկազմի սննդամթերքի համաշխարհային թափոնների գրեթե մեկ հինգերորդը՝ 94 միլիարդ դոլար, տեղեկացրել է «Ագրոէքսպորտը»։ Սննդամթերքի թափոնների այլ հիմնական աղբյուրներ կդառնան մրգերն ու բանջարեղենը (88 միլիարդ դոլար), պատրաստի կերակուրները (80 միլիարդ դոլար), կաթնամթերքը (79 միլիարդ դոլար) եւ հացաբուլկեղենը (67 միլիարդ դոլար)։
Հետևեք մեզ՝ այստեղ



