Հայտնի է 2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակը
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը ներկայումս հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, ընդգրկվել է 2025 թվականի ընթացքում ամենաշատ մրցանակային գումարներ վաստակած լավագույն երեք գրոսմայստերների շարքում
«2025-ին Լևոնը կարծես երկրորդ երիտասարդություն է ապրում. եթե 2024-ին նա մրցանակային ֆոնդով հազիվ եզրափակում էր լավագույն տասնյակը, ապա 2025-ի արդյունքներով նա ներխուժել է լավագույն եռյակ։ Սա հնարավոր դարձավ ֆրիսթայլ տուրերի երկու փուլերում տարած հաղթանակների և Grand Chess Tour-ում շատ հաջող ելույթի շնորհիվ», — նշում է Forbes Sports-ը։
Ըստ Forbes Sports-ի տվյալների՝ նախորդ տարվա առաջատար եռյակն ունի հետևյալ տեսքը.
- Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) — 1,365,177։ Նա զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ գրանցելով հաղթանակների տպավորիչ աշխարհագրություն (Էր-Ռիադ, Ստավանգեր, Դոհա և այլն)։
- Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) — 1,047,204։ Կարուանան հատել է մեկ միլիոնի սահմանագիծը՝ շնորհիվ Grand Chess Tour-ում և ԱՄՆ առաջնությունում գրանցած հաջողությունների։
- Լևոն Արոնյան (ԱՄՆ) — 832,272։ 43-ամյա Արոնյանը եզրափակել է լավագույն եռյակը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
2
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
3
Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»
4
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
5
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана



