Ավստրիացի միլիոնատերը որոշել է առաջադրվել նախագահի պաշտոնում
МЕЖДУНАРОДНОЕԱվստրիացի միլիոնատեր եւ սեփական ռեալիթի շոուի մասնակից Ռիխարդ Լուգները հայտնել է նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին: Ընտրությունները կայանալու են ապրիլի 24-ին:
Հաջողակ 83-ամյա գործարարը որոշել է առաջադրվել որպես անկախ թեկնածու: Նա նշել է, որ իրեն ոգեշնչել է ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփի օրինակը:
«Ես ժողովրդի մարդ եմ եւ հաջողակ գործարար: Միայն իմ սեփական ուժերով ես 40 տարի շարունակ ստեղծել եմ իմ կայսրությունը՝ շինարարական ընկերություն՝ 7 հարյուր աշխատակիցներով, առեւտրի կենտրոն՝ ավելի քան 4 հազար աշխատատեղերով: Ես 700 աշակերտ եմ կրթել եւ պետական գանձարան 60 մլն եվրո հարկ եմ մուծել»,- ասել է Լուգները տեսաուղերձում, որը հրապարակել է համացանցում նրա պաշտոնական էջը, փոխանցում է RIA Novosti-ն:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



