Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանում մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական 6-րդ կոնգրեսը

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

«Հայկական ուռուցքաբանություն. համարձակ ծրագրերից դրանց իրագործում»։ Այս խորագիրն է կրում այսօր Երևանում մեկնարկած Հայկական ուռուցքաբանական 6-րդ ամենամյա կոնգրեսը։ Այն միտված է գնահատելու Հայաստանում ուռուցքաբանության արդի վիճակը և զարգացման ուղիներն ու հնարավորությունները, խորացնելու համագործակցությունը Հայաստանի տարբեր կենտրոնների մասնագետների միջև, ինչպես նաև նոր կապեր ձևավորելու արտերկրի գործընկերների հետ։

«Վստահաբար կարող ենք ասել, որ կոնգրեսը արդեն գիտագործնական մի մեծ հարթակ է դարձել քաղցկեղի դեմ մեր ընդհանուր պայքարի ներկան և ապագան քննարկելու համար։ Հայաստանի առողջապահական համակարգի վերջին տարիներին որդեգրած քաղաքականությամբ ուռուցքաբանությունը քայլ առ քայլ անցնում է գաղափարախոսությունից դեպի համակարգային փոփոխություններ, նորարական մոտեցումներից դեպի իրական արդյունքներ, բոլոր ջանքերն ուղղելով պացիենտների կյանքի որակի և բուժման արդյունավետության բարելավմանը»,- իր բացման խոսքում նշեց Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Կարեն Ծառուկյանը։

Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ, դոկտոր Սիդարթա Դատտան իր ելույթում նշեց, որ քաղցկեղով հիվանդացությունն աճում է ամբողջ աշխարհում, ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում։ Մասնավորապես՝ Եվրոպական տարածաշրգանում ամեն չորրորդ բնակիչը քաղցկեղի ռիսկի խմբում է։ Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության գնահատմամբ, քաղցկեղի դեպքերի թիվը 2000 թվականից աճել է 30 տոկսով, իսկ բուժօգնության արժեքը՝ 60 տոկոսով։ Ըստ կանխատեսումների՝ 2050 թվականին 2020 թվականի համեմատ քաղցկեղի նոր դեպքերի թիվը կաճի 77 տոկոսով, և դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով, այդ թվում՝ կյանքի տևողության երկարացմամբ։  

Դատտան նշեց, որ քաղցկեղի դեպքերի մի մասը հնարավոր է կանխարգելել, և դրանց ռիսկի գործոնները հայտնի են՝ ծխախոտը, ալկոհոլը, սնունդը։ Եվ այդ գործոնների դեմ պայքարում, ըստ նրա, Հայաստանը մեծ աշխատանք է տարել։ Նա նաև ողջունեց Հայաստանում համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորեց նման ձևաչափով մասնագիտական շփումները, քանի որ «տեղեկատվական հոսքը, գիտական հոդվածների քանակները, տեխնիկական ու տեխնոլոգիական նոր լուծումները այնքան արագ են մտնում մեր կյանք, որ ամեն անհատ ինքնուրույն շատ դժվարություն է ունենում մարսելու, վերցնելու և այս նորարարությունները իր աշխատանքային պրակտիկայում կիրառելու համար»։ «Եվ նման կոնգրեսները, նման մտքերի փոխանակությունը, փորձի փոխանակությունը հնարավորություն են տալիս, որ մենք միասնական ձևաչափով կարողանանք վերցնել այս գիտելիքի, փորձի նոր պաշարը և աշխատենք ի շահ պացիենտի», - ասաց նա, հավելելով, որ այդ ամենից բացի կարևոր է նաև բուժման ֆինանսական հասանելիությունը, և դրան է ուղղված առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը։

Կոնգրեսի մասնակիցներին ողջունեցին նաև արտերկրից ժամանած հյուրերը։ ՌԴ գլխավոր ուռուցքաբան Անդրեյ Կապրինը նշեց, որ վաղուց չի եղել «այս հրաշալի երկրում», հավելելով, որ հայ ուռուցքաբանների ավագ սերնդի հետ պարբերաբար շփումների մեջ է։ Նա կարևորեց կոնգրեսի անցկացումը, որպես հարթակի, որտեղ կարելի է տեսնել, թե Հայաստանում և այլ երկրներում ինչ են անում, և ցույց տալ, թե ինչ նորություններ կան այս ոլորտում Ռուսաստանում։ Անդրեյ Կապրինը տեղեկացրեց, որ Ռադիոլոգիայի ինստիտուտը, որը նա գլխավորում է, անվճար ուսուցման հնարավորություն է տրամադրում, այդ թվում արտերկրի երիտասարդ մասնագետների համար, ապահովելով նաև կացությունը։

«Իհարկե, մենք պետք է բարեկամություն անենք, քանի որ նոր տեխնոլոգիաները հնարավոր չէ թաքցնել իրարից։ Ու հենց նոր տեխնոլոգիաներն են թույլ տալիս մեզ մոտեցնել ուռուցքաբանական հիվանդությունների հանդեպ հաղթանակը», - ասաց նա։

Միխայիլ Խայտինը ներկայացրեց Հայդելբերգի համալսարանական կլինիկայի հնարավորությունները, ևս շեշտելով, որ Հայաստանից երիտասարդ բժիշկները կարող են դիմել իրենց մասնագիտական վերապատրաստման նպատակով։

NEWS.am Medicine-ի հետ զրույցում ՈՒԱԿ-ի տնօրեն Կարեն Ծառուկյանը հայտնեց, որ հայկական ուռուցքաբանական կոնգրեսի մասշտաբներն ու աշխարագրությունը գնալով ընդկայնվում են․ այս տարի մասնակցում են 400 պատվիրակներ, հյուրեր 10 երկրից, կներկայացվեն մոտ 100 զեկույցներ։ Այս տարվա նորամուծություններից են ուղիղ հեռարձակմամբ վիրահատությունները, որոնք կիրականացվեն Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վիրահատարաններում, և կհեռարձակվեն կոնգրեսի դահլիճում։ Վիրահատությունները կկատարեն Հայդելբերգի համալսարանական կլինիկայի վիրաբույժները։

«Երբ որ մենք ունենք բազմաթիվ վիրաբուժական նյութեր, հիմնականում ի՞նչ է արվում, դասական դեպքերն են ներկայացվում, համացանցում տեղ են գտնվում դասական ընթացք ստացած վիրահատությունները, իսկ այս դեպքում արդեն վիրահատությունը իր հնարավոր դժվարություններով, ամեն ինչը լինում է տեսանելի և մեկնաբանելի», - ասաց նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship