Իրանն արագ վերականգնել է հրթիռային ծրագրի՝ 2025թ․ հարվածներից վնասված մի շարք օբյեկտներ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի իշխանություններն արագ նորոգել են բալիստիկ հրթիռների հետ կապված որոշ օբյեկտներ, որոնք վնասվել էին 2025թ․ հարվածների հետեւանքով, հաղորդել է The New York Times (NYT)-ը՝ հղում կատարելով արբանյակային տվյալներին։
«NYT-ի արբանյակային պատկերների վերլուծությունը ցույց է տալիս, որ Իրանը, կարծես թե, արագ կարգի է բերել անցյալ տարի հարվածների հետեւանքով վնասված բալիստիկ հրթիռների հետ կապված մի քանի օբյեկտներ։ Բայց Իրանը սահմանափակ աշխատանքներ է կատարել Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից հարձակման ենթարկված հիմնական միջուկային օբյեկտներում»,- հաղորդել է պարբերականը։
Թերթը նշել է, որ նորոգումներ են գրանցվել Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից ռմբակոծված 20 օբյեկտների կեսից ավելիում։ Ընդ որում, հարվածներից կարճ ժամանակ անց նորոգումներ են իրականացվել հրթիռային ծրագրի մի քանի օբյեկտներում։ Նորոգումները հատկապես արագ են եղել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող «Շահրուդ» տիեզերական կենտրոնում։
Շինարարական աշխատանքներ են նկատվել նաեւ երկրի հարա-արեւելյան Փարչինում գտնվող իրանական ռազմական համալիրում, որի դեմ Իսրայելը հարձակվել էր 2024թ․ աշնանը։
Միաժամանակ, Նաթանզի եւ Սպահանի միջուկային օբյեկտների վնասված օբյեկտների վրա տանիքներ են տեղադրվել։ Բացի այդ, Սպահանի վերերկրյա օբյեկտների մոտ, 1,5 կիլոմետրից պակաս հեռավորության վրա, ամրացվել է լեռների տակ գտնվող ստորգետնյա թունելային համակարգի մուտքերից մեկը։ Նաթանզի համալիրից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ստորգետնյա թունելների մուտքերը նույնպես ամրացվել են։
2025թ․ հունիսի 13-ին Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ, որի հայտարարված նպատակն էր ոչնչացնել Թեհրանի միջուկային ծրագիրը։ Իրանը հակադարձեց՝ հարվածներ հասցնելով Իսրայելին։ Հունիսի 22-ին Միացյալ Նահանգները հարվածեց Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյի, Սպահանի եւ Նաթանզի։ Հետագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց հրադադարի մասին, որին Իրանն ու Իսրայելը համաձայնեցին։
Ուրբաթ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ բանակցությունները վերսկսվեցին Օմանի մայրաքաղաք Մասկատում։
Հետևեք մեզ՝ այստեղ



