Ереван, 20.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Արարատ 73» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու ԽՍՀՄ ֆուտբոլի պատմական գավաթը

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

«Կինոմոսկվա»-ում կայացավ «Ոսկե դուբլ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան՝ նվիրված խորհրդային անվանի ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին, ով կարևոր դեր է խաղացել Երևանի «Արարատի» և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Ֆիլմը AP Cinema-ի և START առցանց կինոթատրոնի համատեղ նախագիծն է՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Ֆիլմը սպորտային դրամա է, որտեղ գլխավոր դերում Եգոր Բերոևը մարմնավորում է խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանին:

Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են Եգոր Բերոևը, Սոֆիա Դոնյանցը, Սերգեյ Գազարովը, Քսենիա Ալֆերովան, Սերգեյ Շակուրովը, Անահիտ Կիրակոսյանը, Բաբկեն Չոբանյանը, Անդրանիկ Խաչատրյանը և այլք:  Ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է, գլխավոր պրոդյուսեը՝ր Վալերի Սահարյանը: Պրեմիերայի ընթացքում կինոթատրոն բերվեց նաև ԽՍՀՄ ֆուտբոլի պատմական գավաթը:

Պրեմիերային ներկա էին ֆուտբոլի լեգենդներ Սերգեյ Յուրեևիչ Բոնդարենկոն, Ալեքսանդր Միրզոյանը, Ալեքսանդր Տիխոնովը, Դմիտրի Ալենիչևը, Իգոր Սեմշովը և այլք:

Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, զրուցել դերասանների ու ստեղծագործական թիմի հետ, առանձնացրել երեկոյին ամենահետաքրքիր դրվագները:

Ֆիլմը ֆուտբոլային թիմի մասին է, որը փոխեց խորհրդային սպորտի պատմությունը։ Լեգենդար Նիկիտա Սիմոնյանի ղեկավարությամբ «Արարատը» հասավ անհնարինին՝ նույն տարում նվաճելով ԽՍՀՄ առաջնությունը և ԽՍՀՄ գավաթը։

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի խոսքով՝ ֆիլմն այն մասին է, թե ինչի միջով պետք է անցնել հաղթելու համար։  

«Ֆիլմի գաղափարից մինչև նկարահանման փուլ հասնելը ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանի շնորհքի արդյունքն է։ Ինձ որպես ռեժիսոր հրավիրել են արդեն այն փուլում, երբ ֆիլմը հնարավոր էր նկարահանել։

Ինչ վերաբերում է ընդհանուր ֆիլմին՝ կինոյում միշտ կան վտանգավոր թեմաներ, հատկապես՝ Հայաստանի և մեր պատմության հետ կապված։ Դրանք չափազանց պատասխանատու թեմաներ են, քանի որ նման պատմություն ձախողելը ռեժիսորի համար գրեթե մասնագիտական ինքնասպանության է հավասար։
«Արարատ-73»-ը լեգենդ է, պատմություն, որի վրա սերունդներ են մեծացել, և որը սերնդեսերունդ փոխանցվել է։ Անկեղծ կլինեմ՝ ասել, թե չեմ վախեցել այս թեմային մոտենալուց, սուտ կլինի։ Իսկ ստացվել է ֆիլմը, թե ոչ, չպետք է որոշի ռեժիսորը։ Դրա պատասխանը կտա հանդիսատեսը՝ իր էմոցիաներով և գնահատականներով։ Ես մեծ հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- ֆիլմի պրեմիերայից առաջ անկեղծացավ Մհեր Մկրտչյանը:

Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի նկարահանման ողջ ընթացքում դժվարությունները հաղթահարելու համար ձևավորվեց մի յուրահատուկ թիմ՝ դերասանների և պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների խառնուրդ։

«Ամենակարևորն այն էր, որ իսկապես թիմ ստեղծվեց՝ իր էներգիայով, կանոններով և տրամադրությամբ։ Դա, թերևս, ամենաբարդ մասն էր։ Շատ տաղանդավոր դերասաններ կային, ովքեր ընդհանրապես ֆուտբոլ խաղալ չգիտեին։ Երկու-երեք ամիս շարունակ նրանք շաբաթը երեք անգամ մասնակցում էին ծանր մարզումների և կարողացան տիրապետել այն մինիմումին, որն անհրաժեշտ էր նկարահանման համար։ Դերասանների ընտրությունն իրականացվում է միշտ նույն սկզբունքով․ կամ պրոդյուսերն է առաջարկում դերասանին ռեժիսորին, կամ հակառակը՝ ռեժիսորը ներկայացնում է իր տեսած լավագույն թեկնածուին, և որոշումը կայացվում է միասին։ Մեր ընտրած դերասանները, մեր համոզմամբ, տվյալ կերպարների համար լավագույնն էին։ Այս ֆիլմը շատ ակտուալ է հենց այսօր։ Այն հաղթանակի մասին է»,- նշեց Մհեր Մկրտչյանը։

Պատմական գոլի հեղինակ, «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Լևոն Իշտոյանին մարմնավորում էր դերասան Սաշա Սուքիասյանն, ով պրեմիերայից առաջ խոստովանեց, որ բարդ էր ու պատասխանատու նման հերոսի մարմնավորելը: «Բայց ամեն ինչարեցինք կավագույն արդյունքին հասնելու համար»:

Գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը նշեց, որ Նիկիտա Սիմոնյանը տեղյակ էր ֆիլմի մասին, ցավոք՝ չհասցրեց ամբողջությամբ դիտել ֆիլմը:

«Նա ակտիվ մասնակցություն է ունեցել սցենարի մշակման փուլում։ Ֆիլմի գաղափարի ծնունդից հենց առաջին օրը կապ եմ հաստատել նրա հետ, խորհրդակցել, քննարկել սցենարը։ Նա տեսել է ֆիլմի որոշ հատվածներ։

Նկարահանումները կատարվել են Հայաստանում և Ռուսաստանի Դաշնությունում։ Ֆիլմի վրա ընդհանուր առմամբ աշխատել ենք մոտ երեք տարի․ սցենարի մշակումից մինչև ավարտ։ Նկարահանումները տևել են մեկ տարի՝ 2024–2025 թվականներին։ Սցենարի հեղինակներն են Էդուարդ Այանյանը և Ռաման Կանտրը։

Ֆիլմը ցուցադրվում է Ռուսաստանում, Կամչատկայից մինչև Կալինինգրադ, ինչպես նաև Բելառուսում, Ղազախստանում և նախկին խորհրդային մի շարք երկրներում։

Ես իրավունք չեմ վերապահում ինձ գնահատական տալ մեր ստեղծած ֆիլմին։ Ամենաճիշտ գնահատականը հանդիսատեսինն է։ Համոզված եմ, որ ֆիլմը հետաքրքիր կլինի բոլորի համար՝ թե՛ կանանց, թե՛ ֆուտբոլի սիրահարների, և ընդհանրապես մեր ժողովրդի համար այն այսօր թթվածնի պես անհրաժեշտ է»,- ասաց Վալերի Սահարյանը։

Էդվին Հակոբյանը Ֆիլմում մարմնավորում է լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանին։

«Ֆուտբոլով զբաղվել եմ ամբողջ կյանքում և եղել եմ պրոֆեսիոնալ դարպասապահ։ Այդ պատճառով իմ կերպարը մարմնավորելը որոշ չափով հեշտ էր, բայց միևնույն ժամանակ հնարավորություն ունեցա զգալ այն լեգենդար ֆուտբոլիստների ապրումները։ Առաջարկը ստացել եմ հեռախոսազանգով։ Սկզբում վախեր կային, սակայն միասնական թիմի շնորհիվ բոլոր դժվարությունները հաղթահարելի դարձան»,- պատմեց Էդվին Հակոբյանը։

«Ֆիլմում մարմնավորում եմ թիմի ավագ Հովհաննես Զանազանյանի կերպարը։ Սա շատ բարդ ու պատասխանատու դեր էր ինձ համար։ Թեև նա այսօր մեզ հետ չէ, ուսումնասիրել եմ նրա խաղը, խոսել ընկերների և ծանոթների հետ։ Չեմ փորձել կրկնօրինակել նրան, այլ վերցրել եմ որոշ հատկանիշներ և իմ մեկնաբանությամբ կերտել կերպարը»,- նշեց դերասան Լևս Դավթյանը։

«Արարատ 73» Ֆիլմը փետրվարի 5-ից հասանելի է բոլոր կինոթատրոններում:

 

Հետևեք մեզ՝ այստեղ

Камо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»