Արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ-ում Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցչին
МЕЖДУНАРОДНОЕՀայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության հարցերով Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ, գլխավոր համակարգող Գերնոթ Էրլերին. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հանդիպմանն անդրադարձ արվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպությունում գերմանական նախագահության առաջնահերթությունների իրականացմանը:
Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրները և դրանց լուծման ուղիները:
Էդվարդ Նալբանդյանը Գերնոթ Էրլերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ընդգծելով միջնորդների գործունեությանը աջակցելու կարևորությունը։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



