««Բլոկադա»-ն պատմություն է սիրո, հայրենիքի և միասնականության մասին». Արմեն Պետրոսյան
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բլոկադա» ներկայացումը նեղության ու դժվարության մեջ հայտնված մարդկանց սիրո պատմությունն է: Սեր՝ միմյամց ու հայրենիքի հանդեպ, ասում է պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը: «Այս ներկայացման ամենակարևոր հաղորդագրությունը սերն է՝ միակ բանը, ինչը կարող է մեզ փրկել, և առաջին հերթին՝ սերը միմյանց հանդեպ՝ անկախ նրանից, թե ով որտեղից է ծնունդով, կարևորը՝ մենք բոլորս հայ ենք, և եթե մենք իրար չսիրենք, պետք չէ ակնկալել, որ որևէ այլ ազգ մեզ կսիրի»,-Tert.am Life-ի հետ զրույցում նշեց նա:
Պատմության կենտրոնում արցախյան մի տուն է: Արցախցի ընտանիքին, ճակատագրի բերումով, հյուր է գալիս Երևանից մի ընտանիք, իսկ ավելի ուշ սկսվում է բլոկադան: Այս երկու՝ առաջին հայացքից միմյանցից տարբեր ընտանիքները, պետք է ամբողջ աշխարհից կտրված՝ գոյատևեն ու ապրեն մեկ տան մեջ, և ոչ ոք չգիտի՝ թե ինչով կավարտվի ամեն ինչ:
Ներկայացման բեմադրող ռեժիսորը Սեդրակ Գոջամանյանն է, պրոդյուսերները՝ Արմեն Պետրոսյանը և Սոֆիա Ղուլյանը, պիեսի հեղինակ՝ Անի Մաղաքյան։ «Բլոկադա» ներկայացման սկզբնական գաղափարն առաջացել է պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի մոտ. «Տարբեր երկրներում հայերի հետ շփվելիս հասկացա, որ շատ ենք ուշադրություն դարձնում, թե ով որտեղից է, և դա պատճառ է հանդիսանում մարդուն սիրելու կամ չսիրելու: Բայց հենց դժվարության մեջ ենք հայտնվում, համախմբվում ենք»,-նշեց Արմեն Պետոսյանը, ում համար սա առաջին մեծ նախագիծն է դրամատիկ ժանրում:

«Սա շատ ցանկալի ու պարտադիր փորձ էր ինձ համար, որի մասին ամբողջ կյանքում երազել եմ»,-խոստովանում է նա:
Ներկայացման հերոսներին մարմնավորում են Շանթ Հովհաննիսյանը, Մարջան Ավետիսյանը, Վաչե Երիցյանը, Մարիամ Ալեքսանյանը, Բորիս Մելքոնյանը և Էլեն Գևորգյանը։
Ներկայացման դերասանական կազմում եղել է փոփոխություն. ի սկզբանե, Շանթ Հովհաննիսյանի փոխարեն ընդգրկված էր Լևոն Հարությունյանը. «Քանի որ մենք ծրագրել ենք ունենալ ներկայացումներ նաև ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Եվրոպայում, Լևոնը, զբաղվածության պատճառով չէր կարող մասնակցել, դրա համար որոշեցինք անել այս փոփոխությունը»,-ասում է պրոդյուսերը՝ հավելելով,-«Երկար ենք մտածել դերասանական կազմի շուրջ, ի վերջո, կանգ առա հենց այս կազմի վրա, որովհետև նրանցից յուրաքանչյուրին առանձին-առանձին տեսել եմ ու պատկերացրել իրենց դերերում»։

«Բլոկադա» ներկայացումը կունենա նաև սաունդթրեք. Արմեն Պետրոսյանն ասում է՝ այն արդեն պատրաստ է, հեղինակը Արտեմ Վալտերն է: «Ուզում ենք, որ հնարավորինս շատ հայ տեսնի այս ներկայացումը, որովհետև, իմ կարծիքով, սա այսօր բոլորիս է պետք»,-խոսելով այս աշխատանքի կարևորության մասին՝ շեշտեց պրոդյուսերը:
Ներկայացման պրեմիերան կայանալու է փետրվարի 23-ին ու 24-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում:

Հետևեք մեզ՝ այստեղ



