Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ձեռնարկատիրության դեպք
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներն ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ հերթական տեղեկությունը ստացան փետրվարի 3-ին։ Տեղեկության համաձայն՝ Գյումրիի Մազմանյան փողոցի բնակիչ 47-ամյա մի տղամարդ բնակության վայրում վաճառում է առանց ակցիզային դրոշմանիշների օղի և ծխախոտ։
Նույն օրը բաժին հրավիրված տղամարդն ընդունեց, որ տանն ունի և պատրաստ է ներկայացնել առանց դրոշմային ակցիզավորման տարբեր տեսակի 31 շիշ օղի, 460 տուփ ծխախոտ, 38 հատ էլեկտրոնային ծխախոտ և դրա համար նախատեսված հեղուկներ, որոնք վաճառելու նպատակով ձեռք է բերել «Բավրայի» անցակետում գործող առևտրի կետից։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։
ՆԳՆ ոստիկանություն
Հետևեք մեզ՝ այստեղ



