Կիտրոնը պարունակում է ավելի շատ շաքարավազ, քան ելակը. Հետաքրքիր փաստեր, որոնք անհնար է պատկերացնել
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Առօրյայում հաճախ ենք հանդիպում երևույթների կամ օգտագործում ապրանքներ, որոնք մեր աչքին երևում են ոչ իրենց օրիգինալ տեսքով կամ որոնց մասին, պարզվում է, ոչինչ չգիտենք:
Օրինակ աշխարհում ամենապահանջված խմիչքներից մեկը՝ Կոկա կոլան, եթե չներկվի, կունենա կանաչ գույն: «Չուպա չուպսի» լոգոտիպը նկարել է Սալվադոր Դալին: Կիտրոնը պարունակում է ավելի շատ շաքարավազ, քան ելակը, Չարլի Չապլինը Չապլինի նմանակների մրցույթում գրավել է երրորդ տեղը, երեխաներն ավելի արագ գարնանն են մեծանում, իսկ ահա կատուներն իրենց կյանքի 70 տոկոսն անցկացնում են քնած, վախեցած մարդն ավելի լավ է տեսնում:
Եթե մինչ այժմ կարծել եք, որ ամենաքնկոտ կենդանին արջն է, շտապենք ձեզ զարմացնել. խխունջները կարող են քնել երեք տարի: Սահարայի անապատում մեկ անգամ՝ 1979թ. փետրվարի 18-ին ձյուն է եկել, իսկ ահա Ալյասկայի դրոշը ստեղծվել է 13-ամյա տղայի կողմից, անգլիական գրադարաններից ավելի հաճախ առևանգվում են Գինեսի ռեկորդների գրքերը, Իտալիայում չի կարելի զբաղվել մարմնավաճառությամբ Մարիա անունով աղջիկներին, ոչ մի թղթիկ հնարավոր չէ ծալել կեսով յոթ անգամից ավել, բաց աչքերով հնարավոր չէ փռշտալ, ԱՄՆ բնակիչներն օրական միջինում ուտում են 18 հա պիցցա, քիթն աճում է մարդու ողջ կյանքի ընթացքում, մեկ մարդու մարմնի վրա ապրում է ավելի շատ կենդանի օրգանիզմ, քան ամբողջ Երկիր մոլորակի վրա:



