Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչո՞ւ շտապօգնությամբ «Արմենիա» ԲԿ տեղափոխված պացիենտներին չեն ցանկացել սպասարկել

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

«Արմենիա» բժկական կենտրոնում հերքում են նախօրեին տարածված լուրն այն մասին, թե շտապօգնությամբ հիվանդանոց դիմած  երկու քաղաքացուն բուժօգնություն չեն տրամադրել։ NEWS.am Medicine-ի հետ զրույցում բուժկենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը հայտնեց, որ տղամարդիկ եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Նրանք տեղում զննվել են, արձանագրվել է, որ ինտոկսիկացիա՝ ալկոհոլային թունավորում չի գրանցվել, հոսպիտալացման կարիք չի եղել։ «Մենք մարդկանց դեմքով չենք որոշում` ընդունել, թե ոչ», - ասաց նա։

Դեպքի մասին երեկ երեկոյան հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` հրապարակելով «Արմենիա» բուժկենտրոնի բակում սպասող շտապօգնության մեքենաների լուսանկարները և տեսանյութ։ Նա հայտնել էր, որ շտապօգնության բժիշկները շարունակում են բուժօգնություն ցուցաբերել երկու պացիենտներին, որոնցից մեկը Հնդկաստանի քաղաքացի է, մինչդեռ «Արմենիա» ԲԿ-ից ոչ ոք չի մոտեցել նրանց։ Այլ հիվանդանոց շտապօգնության բժիշկները չեն դիմել, քանի որ «Արմենիա» ԲԿ-ն է այն մասնագիտացված կենտրոնը, որտեղ կա տոքսիկոլոգիական ծառայություն։ Աղբյուրը նաև նշել էր, որ վերջին ժամանակներում շատ բողոքներ են ստացվում այն մասին, որ «Արմենիա» ԲԿ-ում շտապօգնությամբ տեղափոխված պացիենտներին չեն ընդունում։

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում, ըստ էության, չհերքեց, որ բուժառուներին հրաժարվել են ընդունել «Արմենիա» ԲԿ–ում։ Նշեց, որ  միայն դեպքի հնչեղություն ստանալուց հետո են ԲԿ–ի բժիշկները զննել նրանց։

«Լինում են դեպքեր, երբ Երևանի բոլոր հիվանդանոցների ռեանիմացիաներում ասում են, որ ազատ մահճակալ չունեն, և շտապօգնության բրիգադն անելանելի վիճակում է հայտնվում։ Նման դեպքերում ես իմ կողմից թույլ եմ տալիս բուժառուին թողնել ընդունարանում և հեռանալ։ Առողջապահության նախարարի հրաման կա, որ բոլոր հիվանդանոցներում պետք է 10 տոկոս ազատ մահճակալ պահեն շտապօգնության դեպքերի համար։ Տեղի ունեցածը ճիշտ գործելաոճ չէ։ Այս սեզոնին, երբ սուր շնչառական վարակները շատ են, նման դեպքեր հաճախ են գրանցվում»,– ասաց նա։

Դեպքին անդրադարձել է «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը, որն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «դեպքը չի կարող հիմնավորվել ո՛չ ծանրաբեռնվածությամբ, ո՛չ «տեղի բացակայությամբ»՝ հատկապես այն դեպքում, երբ տվյալ բժշկական կենտրոնը ունի տոքսիկոլոգիայի և ռեանիմացիայի լիարժեք գործող ծառայություններ։ Երբ շտապօգնությունը հիվանդին հասցնում է բուժհաստատություն, բուժօգնության շարունակականությունը դառնում է ոչ թե ընտրության, այլ պարտադիր կատարման հարց։

Սակայն այս միջադեպը առավել վտանգավոր երանգ է ստանում այն ֆոնին, երբ հասարակության մեջ շրջանառվում են «օդում կախված լուրեր»․ ըստ այդ տեղեկությունների՝ առողջապահության նախարարությունը չի ֆինանսավորել բժշկական կենտրոնին ավելի քան 100 մլն դրամի չափով, և առկա է ոչ հրապարակային հրահանգ՝ «քիչ հիվանդ ընդունելու» վերաբերյալ։

Եթե այս տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, ապա ՀՀ առողջապահության նախարարությունը պարտավոր է դրանք անհապաղ, հստակ և հրապարակային հերքել։ Եթե, այս լուրերը ճշմարտության հետ առնչություն ունեն, ապա խոսքը այլևս ոչ թե կառավարման բացթողման, այլ քաղաքացիների կյանքի հաշվին ընդունված քաղաքական որոշման մասին է»։

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Անուշ Պողոսյանը նշեց, որ տեղի ունեցածը բժշկական օգնության մասին օրենքի խախտում է. «Ի՞նչ է նշանակում՝ բուժառուին թողնել մեքենայի մեջ։ Կա ընդունարան հասկացություն։ Բուժառուին պետք է ախտորոշման ծառայություն մատուցվեր, այնուհետև որոշվեր հիվանդի հետագա բուժման պլանը», - ասաց նա։

Աղմկահարույց դեպքին անդրադարձել է նաև ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը, այնուամենայնիվ չպարզաբանելով, թե ինչու է առաջացել նման խնդիր, երբ պացիենտները շտապօգնության մեքենաների մեջ բավական երկար սպասել են «Արմենիա» հիվանդանոցի մուտքի մոտ, և սպասարկվել են միայն խնդիրը հանրայնացնելուց հետո։

««Արմենիա» ՀԲԿ-ի բուժանաձնակազմին լավ ծանոթ այս տղամարդիկ մեկ անգամ չէ, որ ալկոհոլային ինտոկսիկացիայից դուրս գալու համար այս բուժկենտրոնում բուժօգնություն են ստացել. երբևէ հաշվի չի առնվել ո՛չ նրանց ազգային պատկանելությունը, ո՛չ վճարունակ լինել- չլինելը:

Սակայն, երեկ նույն այս տղամարդիկ բուժօգնության կարիք չեն ունեցել, հետևապես, բժիշկների արձանագրմամբ` Սուր թունավորումների և վերակենդանացման բաժանմունք կամ որևէ այլ բաժանմունք հոսպիտալացնելու ցուցում չի եղել:

«Արմենիա» ՀԲԿ-ի բժիշկները, այդ թվում` վերակենդանացման բաժանմունքի վարիչը, մոտեցել են շտապօգնության մեքենային ու տեղում զննելով տղամարդկանց, պարզել` նրանք ընդամենը ալկոհոլի ազդեցության տակ են եղել, ինտոկսիկացիոն վիճակ չի եղել:

Հայտնի տեսանյութի նկարահանումից րոպեներ անց տվյալ անձինք սթափվել են և իրենց ոտքով հեռացել», - իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՆ խոսնակը։

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Մարիամ Ծատրյանը նշեց, որ նախարարության կողմից բուժկենտրոնին չվճարված գումարների մասին տեղեկատվությունը պետք է ճշտի, նման տեղեկություն այս պահին չունի, բայց հավելեց, որ բժշկական կենտրոնները պետք է բուժօգնություն տրամադրեն անկախ բոլոր հանգամանքներից, քանի որ դա քաղաքացիների սահմանադրական իրավունքն է։

Հետևեք մեզ՝ այստեղ

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян