Գուգարքում ռեստորանի սեփականատերը հրացանով կրակել է շանը. փաստաթղթերը ներկայացվել են քննչական վարչություն
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 2-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ հունվարի 31-ին՝ ժամը 11․30-ի սահմաններում, Գուգարք գյուղի սկզբնամասում գտնվող ռեստորանի և մոտակա գազալցակայանի տարածքից լսվել են կրակոցի ձայներ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ռեստորանի տարածքում կրակոց արձակել և այդ կերպ հասարակական կարգը խախտել է ռեստորանը շահագործող անձը՝ Վանաձորի բնակիչ 54-ամյա տղամարդը։
Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ իրեն պատկանող հրացանով շուն է սատկացրել։ Պարզվել է նաև, որ շունը պատկանել է գազալցակայանի աշխատակից 36-ամյա տղամարդուն։
Կազմված փաստաթղթերը և 54-ամյա տղամարդը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ



